Ճանապարհի վիրաժի անկյան մեծության վերլուծություն և ընտրության հետազոտում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.3-07Բանալի բառեր:
վիրաժ, կտրտված ռելիեֆ, կցման գործակից, նորմալ ռեակցիա, կուրսային կայունություն, կողասահքԱմփոփում
Ավտոմոբիլային ճանապարհների շրջադարձերում կորագիծ շարժման ժամանակ ավտոմոբիլի վրա ազդում են կենտրոնախույս ուժեր, որոնք ձգտում են ավտոմոբիլը դուրս բերել շրջադարձի հետագծից, պատճառ դառնալով վթարային իրավիճակի։ Հոդվածում դիտարկված է կորագիծ շարժման ժամանակ, հատկապես ճանապարհի երկայնական թեքության պայմաններում, ավտոմոբիլի վրա ազդող ուժերը, դրանց հաշվարկման մեթոդիկան, վիրաժի բնութագրերը և այն։ Վերլուծվել է կցման գործակցի փոփոխությունը, կողային ուժերի մեծությունը և դրա հիման վրա դուրս է բերվել շրջադարձի ժամանակ, կախված կորության շառավղից և արագությունից, վիրաժի անկյան մեծության հաշվարկի վերլուծական արտահայտությունը։ Ներկայացված է նաև ճանապարհաշինական աշխատանքներում և նախագծման ժամանակ շրջադարձի թեքության անկյան որոշման գոյություն ունեցող մեթոդաբանությունը և տրված է համեմատական գնահատական։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Валерик Арутюнян, Карапет Мосикян, Анна Айрапетян, Анаит Арутюнян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.