Նվազագույն դիմադրության բուլդոզերի դանակ-թև մակերևույթի պարամետրերի որոշումը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.3-02Բանալի բառեր:
բուլդոզեր, թև, դանակ, ուղղորդ կոր, լոգարիթմական պարուրագիծ, քարշային դիմադրությունԱմփոփում
Կատարվել է բուլդոզերի թևի աշխատանքի էներգետիկական վերլուծություն, համաձայն որի բանող օրգանները, որոնց աշխատանքային մակերևույթը հաստատուն շառավղով ուղղորդ կոր է, ցուցաբերում է առավելագույն քարշային դիմադրություն, իսկ լոգարիթմական պարուրագծի տեսքով մակերևույթները՝ նվազագույն քարշային դիմադրություն: Առաջարկվել է բուլդոզերի թևի մակերևույթի գրունտի մեջ մտած հատվածը, որը գտնվում է լարվածադեֆորմացիոն բարդ վիճակում, նախագծել լոգարիթմական պարուրագծի տեսքով, իսկ թևի վերգետնյա մասը, որը գտնվում է գրունտի կտրման լարվածադեֆորմացիոն վիճակից դուրս գոտում՝ նախագծել հաստատուն շառավղի շրջանագծի աղեղի տեսքով: Տեսական հետազոտություններով ստացվել են բուլդոզերի թևի գրունտի մեջ մտնող հատվածի լոգարիթմական պարուրագծի տեսքով ուղղորդ կորի և թևի վերգետնյա մասի շրջանագծի աղեղի տեսքով ուղղորդ կորի հավասարումները:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Арамаис Есоян, Армен Арутюнян, Геворг Карапетян, Анаит Арутюнян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.