Գազատրանսպորտային համակարգի հանգույցների կրողունակությունը բարձրացնող վերջնամշակման համալիր տեխնոլոգիայի և սարքի կիրառումը

Գազատրանսպորտային համակարգի հանգույցների կրողունակությունը բարձրացնող վերջնամշակման համալիր տեխնոլոգիայի և սարքի կիրառումը

Հեղինակներ

  • Միհրան Ստակյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Նարինե Փիրումյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Անգին Մարտիրոսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2023.2-12

Բանալի բառեր:

գազատրանսպորտային համակարգ, խողովակաշար, կոռոզիոն-հոգնածային գործընթաց, վերջնամշակման սարք, մակերևութային պլաստիկ դեֆորմացում, եռակցված կարերի հակակոռոզիոն ծածկապատում, կցվանքային եռակցված կար, հղկամաքրում

Ամփոփում

Ցույց է տրված, որ Հայաստանում գազատրանսպորտային համակարգերի խողովակա­շարերը հիմնականում տեղակայվում են համեմատաբար բարդ ռելիեֆում և աշխատում են միաժամանակյա ազդող գործոնների պայմաններում, որոնց պատճառով խողովակների կցվան­քային եռակցված կարերում առաջանում և զարգանում են կոռոզիոն-հոգնածային և զուտ կոռո­զիոն գործընթացներ: Նշված երևույթները զգալիորեն նվազեցնում են խողովակաշարերի կրո­ղունակությունը և ծառայության ժամկետը, որոշ դեպքերում նույնիսկ առաջացնելով հերմե­տի­կության խախտում և հոգնածային քայքայումներ: Նման երևույթներից խուսափելու նպա­տա­կով առաջադրված է եռակցված կարերի կրողունակության բարձրացման համալիր վերջնամշակ­ման տեխնոլոգիա, որի շնորհիվ վերանում են կարերի մակերևութային արատները և միկրո­ճա­քերը, կարերի և կից հատվածների մակերևութային պլաստիկ դեֆորմացմամբ աճում է դրանց հոգնա­ծային դիմադրությունը, իսկ հատուկ պոլիմերային մածուկով ծածկապատմամբ բարձրաց­վում եռակցվ­ած կարի հերմետիկությունը և կոռոզիադիմացկունությունը: Նշված տեխնոլոգիան իրա­կա­նացնելու նպատակով նախագծված է հատուկ շարժական սարք, որը տեղակայվում և ամրաց­վում է եռակցված կարի վրա: Սարքում տեղակայված են շփական շրջագլորմամբ աշխա­տող և հանդիպակաց դասավորված երկուական հղկամաքրիչ և պլաստիկ դեֆորմացնող հոլո­վակ­ներ: Սարքի վրա տեղակայված էլեկտրաշարժաբերով պտույտն իրանի ներսում փոխանց­վում է ատամ­նանիվի վրա հոդակապորեն ամրացված երկու կլոր շարժական կիսալծակներին, որոն­ցում տեղադրված են նշված չորս հոլովակները, իսկ մեկի վրա` հղկափոշու մաքրման և եռակց­ված կարը հակակոռոզիոն մածուկով ծածկապատող հանգույցը: Առաջադրվող սարքի կիրառ­մամբ զգալիորեն կրճատվում են գազատարերի վրա ձեռքով կատարվող աշխա­տանք­ները, բարձ­րանում են շահագործական հուսալիության ցուցանիշները և երկարացվում գազա­տար­երի ծառայության ժամկետները:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Միհրան Ստակյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

տ.գ.դ., պրոֆեսոր (ՀՀ, ք. Երևան) - ՀԱՊՀ

Նարինե Փիրումյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ. (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, ավագ գիտաշխատող

Անգին Մարտիրոսյան , Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոց. (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ

Downloads

Հրատարակվել է

2023-09-07

How to Cite

Ստակյան Մ., Փիրումյան Ն., & Մարտիրոսյան Ա. (2023). Գազատրանսպորտային համակարգի հանգույցների կրողունակությունը բարձրացնող վերջնամշակման համալիր տեխնոլոգիայի և սարքի կիրառումը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 86(2), 110–119. https://doi.org/10.54338/18294200-2023.2-12

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...