Ք. Երևանի 20-րդ դարի ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում առկա իրավական բացերը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.2-01Բանալի բառեր:
20-րդ դարի ժառանգություն, մշակութային ժառանգության պահպանում, իրավական բացեր, քաղաքաշինություն, պատմամշակութային միջավայր, մոդեռնիստական ճարտարապետությունԱմփոփում
Ուսումնասիրված են 20-րդ դարի Երևանի ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում առկա իրավական բացերը և դրանց ազդեցությունը քաղաքի պատմամշակութային միջավայրի պահպանության վրա։ Վերլուծվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական կարգավորումները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, մշակութային արժեքների պահպանության իրավական մեխանիզմները և դրանց կիրառման արդյունավետությունը։ Ուշադրություն է դարձվում խորհրդային ժամանակաշրջանի և մոդեռնիստական ճարտարապետության օբյեկտների իրավական կարգավիճակին, ինչպես նաև «պահպանության չափանիշների անորոշության» հիմնախնդրին, այն է՝ թե ինչ ծավալով և ինչ եղանակներով պետք է պահպանվի այս կամ այն ճարտարապետական կամ պատմամշակութային օբյեկտը։ Ուսումնասիրվում և վերլուծվում են նաև քաղաքաշինական և ներդրումային քաղաքականությունների ազդեցությունը քաղաքի պատմական միջավայրի վրա, մասնավորապես, քննարկվում են հետևյալ հարցերը` գնահատվում է, թե շենքի որ հատվածներն ու տարրերն են ենթակա պահպանման՝ ամբողջ շենքը, թե միայն պատմամշակութային արժեք ներկայացնող մասերը, որոշվում է, թե վերակառուցման ընթացքում ինչպիսի փոփոխություններ են թույլատրելի, սահմանվում են այն չափանիշները, որոնց հիման վրա գնահատվում է շենքի պատմամշակութային արժեքը: Ներկայացվում է նաև միջազգային փորձի համեմատական վերլուծություն և ձևակերպվում են առաջարկություններ՝ ուղղված իրավական կարգավորումների կատարելագործմանը, ժառանգության պահպանության ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և Երևանի ճարտարապետական ինքնության պահպանմանը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Арменуи Алексанян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.