«Ագարակ» պատմամշակութային արգելոցի եռաչափ մոդելի ստեղծումը լազերային սկանավորման տվյալներով
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.1-14Բանալի բառեր:
անօդաչու թռչող սարք, աերոնկար, լազերային սկանավորում, պլանաբարձունքային ճանաչման կետ, GPS ռովեր, եռաչափ մոդելԱմփոփում
Ներկայացված են անօդաչու թռչող սարքով նկարահանված բարձր լուծաչափի աերոնկարների և լազերային սկանավորման տվյալներով «Ագարակ» պատմամշակութային արգելոցի եռաչափ մոդելի ստեղծման աշխատանքները: Աերոնկարահանման աշխատանքներն իրականացվել են DJI Mavic 3 Enterprise (Mavic 3E) պրոֆեսիոնալ անօդաչու թռչող սարքով: Աերոնկարահանման և լազերային սկանավորման աշխատանքների իրականացման համար մշակվել են տարածքի նկարահանման երթուղիները: Լազերային սկանավորման աշխատանքներն իրականացվել են Leica MS60 R2000, CHCNAV RS10 և CHCNAV AlphaUni 20 սարքերով, որոնք ապահովել են 5 մմ ներամպային և 2…5 սմ գլոբալ դիրքորոշման ճշտություն: Լազերային սկանավորման տվյալների մշակման համար օգտագործվել են հետևյալ ծրագրային ապահովումները՝ CHCNAV CoPre, CHCNAV CoProcess: Ֆոտոգրամետրիական մշակման աշխատանքներն իրականացվել են Agisoft Metashape Professional ծրագրային ապահովման միջավայրում, որի արդյունքում ստեղծվել է 5 սմ լուծաչափով օրթոֆոտոհատակագիծ։ Լազերային սկանավորման և աերոնկարահանման տվյալների ինտեգրման միջոցով Agisoft Metashape ծրագրային ապահովման միջավայրում ստեղծվել է տեղանքի եռաչափ մոդելը: AutoCAD և Civil 3D ծրագրային միջավայրում, լազերային սկանավորման և աերոնկարահանման տվյալների հիման վրա ստեղծվել է 1:1000 մասշտաբով տեղագրական և կադաստրային հատակագծեր: Մշակված համալիր մեթոդով հնարավորություն է ստեղծվել բարձր ճշտության գործիք-սարքավորումներով դիտարկված տվյալներով (աերոնկարահանման, լազերային սկանավորման, ֆոտոեռանկյունավորման, ռելիեֆի մշակման և դրանց ինտեգրման եղանակներով) և ժամանակակից ծրագրային ապահովմամբ այդ տվյալների մշակման միջոցով ստանալ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքի եռաչափ մոդելը՝ 1:1000 մասշտաբով տեղագրական և կադաստրային հատակագծեր, որոնք իրենց ճշտությամբ գտնվում են 95 % վստահության միջակայքում:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Овсеп Петросян, Манук Варданян, Арам Степанян, Валерий Алексанян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.