Տեղ գյուղի մելիքական ապարանքի ճարտարապետական վերլուծություն․ վերականգնման առաջարկվող տարբերակ

Տեղ գյուղի մելիքական ապարանքի ճարտարապետական վերլուծություն․ վերականգնման առաջարկվող տարբերակ

Հեղինակներ

  • Դավիթ Նահատակյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Գոհար Նուրբեկյան Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
  • Արմենուհի Ալեքսանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.3-04

Բանալի բառեր:

մելիքական շրջան, ամարաթ, Արցախի և Սյունիքի մելիքություններ, ապարանք,, գլխատուն, վերականգման տարբերակ

Ամփոփում

Հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ իր ուրույն տեղն ունի աշխարհիկ ճարտարապետությունը, որտեղ կարևոր դեր են խաղում ուշ միջնադարյան ամարաթները կամ մելիքական ապարանքները։ Հետազոտությունը ներառում է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Մելիք-Բարխուդարի որդի Դավիթ Բեկի մելիքական ապարանքի հատակագծային, ծավալատա­րա­ծական և կառուցվածքային համեմատական վերլուծություններ։ Նշված կառույցի առանձնա­հատ­կությունները  համեմատվել են Արցախ և Սյունիք նահանգների, նախկին մելիքական նստա­վայրերում պահպանված, 15-18-րդ դդ. պալատ–ամրոցների հետ։ Քննության են առնվել նաև նմա­նատիպ կառույցների համաչափությունները, ճարտարապետական փոքր ձևերը (բուխարիներ, պատուհաններ, խորշեր, զարդարարական հարդարանքներ)։ Այս կառույցների պահպանու­թյունն ու վերականգնումը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելն ու ինքնատիպ միջա­մտու­թյուններ իրականացնելը ներկայումս կարևոր հրամայական է, քանի որ դրանք լուռ ապա­ցույցն են սյունեցիների բնիկության, ինչպես նաև՝ հայոց ինքնիշխանության ձգտման անկոտրում կամքի։ Հետազոտության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Դավիթ Բեկի մելիքական ապարանքի ուսումնասիրությունը, վերլուծությունն ու ամրակայումը, ինչպես նաև դրա մշա­կու­թային և պատմական արժեքի վերաարժևորումը։ Կատարված համալիր ուսումնասի­րու­թյուն­ների արդյունքներով մշակվել են կառույցի վերականգնման և շարունակական վերա­ար­ժևորման նպատակային առաջարկներ։

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Դավիթ Նահատակյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ճարտ. թեկն. (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոն, ասիստենտ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, գիտաշխատող

Գոհար Նուրբեկյան, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

(ՀՀ, ք. Գյումրի) - Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, գիտ­աշխա­տող, ճարտարապետ

Արմենուհի Ալեքսանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Դիզայն ամբիոն, դասախոս, հայցորդ

Downloads

Հրատարակվել է

2025-12-26

How to Cite

Նահատակյան Դ., Նուրբեկյան Գ., & Ալեքսանյան Ա. (2025). Տեղ գյուղի մելիքական ապարանքի ճարտարապետական վերլուծություն․ վերականգնման առաջարկվող տարբերակ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 93(3), 36–46. https://doi.org/10.54338/18294200-2025.3-04

Թողարկում

Բաժին

Articles
Loading...