Ճաքագոյացման և զարգացման կինետիկան գազատրանսպորտային համակարգի կոնստրուկցիոն տարրերում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.1-15Բանալի բառեր:
գազատրանսպորտային համակարգ (ԳՏՀ), մայրուղային գազատար, խողովակաշարի եռակցման կար, լարումների ինտենսիվության գործակից, կոտրվածքաբանական վերլուծություն, կարի ճաքակայունություն, օղակաձև ճաքԱմփոփում
Դիտարկված է կոռոզիոն-հոգնածային վնասվածքների առաջացման և զարգացման կինետիկան գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) կոնստրուկցիայի տարրերում, որն աշխատում է արտաքին գործոնների տարբեր քանակի և զուգորդմամբ ազդեցության պայմաններում: Հաշվի առնելով ԳՏՀ-ի տեղակայումը բաց տեղանքում և արտաքին գործոնների ցիկլային ազդեցությունը՝ խողովակաշարերում գումարային բեռնվածության առավելագույն տեսակը միակողմ փոփոխական ծռումն է, որն առաջացնում է կոռոզիոն-հոգնածային վնասվածքներ խողովակների լայնական կտրվածքի եզրագծով: Խողովակաշարերի ծառայության զգալի ժամկետները և շուրջօրյա աշխատանքային ռեժիմը, բացի հոգնածային ամրության ապահովումից, պահանջում է նաև կատարել խողովակների ճաքակայունության հաշվարկներ: Ուսումնասիրված են ճաքակայունության հաշվարկային սխեմաները և ընտրված է լարումների ինտենսիվության Kƒc գործակցի հավասարումը: Ցույց է տրված, որ տվյալ ֆունկցիան տալիս է հավաստի արդյունքներ խողովակաշարերի ստատիկական և սակավացիկլային բեռնվածությունների դեպքերում, իսկ բազմացիկլային բեռնվածքներում, հոգնածային ճաքերի զարգացման պայմաններում, որոնք հանգեցնում են վերջնակոտրվածքի պարամետրերի, ձևի և մակերևույթի տեղաբաշխման փոփոխությանը, տվյալ հավասարման օգտագործումը պայմանական է դառնում և պահանջում է դրա ճշտումը σpmax առավելագույն լարման փոփոխականության, аƒc ճաքերի խորքային դասավորվածության` հոգնածային վերջնակոտրվածքի երկրաչափական պարամետրերի և ձևի հաշվառմամբ: Ստացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ճշտել Kƒc-ի արժեքները և որոշել կոնստրուկցիայի Nэ էկվիվալենտ երկարակեցությունը аƒc հոգնածային ճաքի առկայության դեպքում և տալ ԳՏՀ-ի կոնստրուկտիվ տարրերի հոգնածային քայքայման գործընթացի քանակական գնահատականը:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Нарине Пирумян, Мигран Стакян , Ангин Мартиросян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.