Համայնքների, կադաստրային թաղամասերի և անշարժ գույքի միավորների մակերեսների հաշվարկման և դրանց ճշտության գնահատման մեթոդներ
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.1-12Բանալի բառեր:
գեոդեզիական կոորդինատային համակարգ, աերո-տիեզերանկարներ, ֆոտոգրամետրիական մշակում, օրթոֆոտոհատակագիծ, կադաստրային քարտեզ, վարչական սահման, կադաստրային թաղամասԱմփոփում
Տրվել են վարչական միավորի տարածքի, կադաստրային թաղամասերի, անշարժ գույքի միավորի մակերեսների հաշվարկման միջին քառակուսային սխալը՝ ստեղծված էլեկտրոնային տախեոմետրով, արբանյակային GPS ընդունիչով և օրթոֆոտոհատակագծերով: Տրվել է անշարժ գույքի միավորի մակերեսի տեղափոխությունը ռեֆերենց էլիպսոիդի մակերևույթից Երկրի ֆիզիկական մակերևույթի բարձրության վրա: Ուսումնասիրվել է ՀՀ Կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման բովանդակությունը, առաջարկվել է որոշման տեքստում կատարել գեոդեզիական տերմինների աղավաղումների և բանաձևերում ընդունված նշանակումների ուղղում, որոշ կետերի տեքստը փոխարինվել է նոր շարադրանքով, հիմնավորվել է, որ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում չափագրումների գնահատման ճշտության աստիճանը չի գնահատվում տոկոսներով, այլ հաշվարկվում է ընդունված տեսական բանաձևերով: Առաջարկվել է Կադաստրի կոմիտեի համակարգում ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ քննարկումների արդյունքում կբացառվեն նման բացթողումները:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Овсеп Петросян, Манук Варданян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.