Համակարգչային ծրագրերի կիրառումը ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության և մոդելավորման համար
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.1-07Բանալի բառեր:
համակարգչային ծրագրեր, մոդելավորում, փորձագետ, ավտոտեխնիկ, պատահար, ավտոմոբիլ, փորձաքննությունԱմփոփում
Հոդվածում քննարկվում է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) վերլուծության և մոդելավորման համար ժամանակակից մեթոդների՝ համակարգչային ծրագրերի կիրառումը, որոնք հնարավորություն կտան ՃՏՊ-ների վերականգնման ժամանակ ապահովել հաշվարկների ավելի բարձր ճշգրտություն։ Ներկայացվում են համակարգչային տարբեր ծրագրեր (PC-CRASH, V-CRASH, V-SIM, CARAT), որոնցից PC-CRASH-ը ամենատարածվածներից և գործողներից մեկն է՝ ՃՏՊ-ների վերլուծության և մոդելավորման համար։ Հոդվածում դիտարկվում են այդ ծրագրի ընդհանուր բնութագիրը, հաշվարկի մոդելների տեսակները, ծրագրի կիրառման հիմնական հնարավորությունները։ ՀՀ-ում ՃՏՊ-ների վերլուծության և մոդելավորման համար համակարգչային ծրագրի ներդրումը հնարավորություն կտա ավելի արագ, բազմակողմանի և ճշգրիտ հետազոտել պատահարների մեխանիզմները։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Garik Khachatryan, Armen Harutyunyan

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.