Լարումների կոնցենտրացիայի գործոնի ազդեցությունը գազատրանսպորտային համակարգի էլեմենտների կրողունակության վրա
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.2-13Բանալի բառեր:
գազատրանսպորտային համակարգ, խողովակաշար, ազդող գործոն, հոգնածային ամրություն, մաթեմատիկական մոդելԱմփոփում
Դիտարկվում են գազատրանսպորտային համակարգի պատասխանատու էլեմենտների հոգնածային դիմադրության բարձրացման հարցերը, որոնց մակերևույթները շրջագլորման սկզբունքով գործող ամրացնող սարքով ենթարկված են մակերևութային պլաստիկ դեֆորմացման: Հաշվի առնելով տարատեսակ գործոնների և դրանց համակցության տարբերակների ազդեցության լայն շրջանակը, պատասխանատու էլեմենտների կրողունակության բարձրացման անհրաժեշտ մակարդակին հասնելու համար դասակարգված և ձևակերպված են առաջադրված խնդիրներն ամրացնող տեխնոլոգիայի տեսակի ճշտման, օգտագործվող կոնստրուկցիոն նյութերի, էլեմենտների երկրաչափական պարամետրերի և բեռնվածության ռեժիմների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս նախկինում իրականացված համանման հետազոտություններից ընտրել անհրաժեշտ տվյալներ ստացված լուծումների օպտիմալացման և դրանց կիրառման համար: Բացահայտված է խողովակաշարի պատասխանատու էլեմենտներում հոգնածային երևույթների գերակա բնույթը (~75 %), ինչի կապակցությամբ դասակարգված են ազդող գործոնները (արտաքին և ներքին): Կիրառելով համակարգային վերլուծության մեթոդը` հոգնածային երևույթներին առնչվող գործոնները ներկայացված են տարբեր համակցություններով և քանակներով, որոնցից գերակա տարբերակների համար ձևակերպված են փոխկապակցված ռեգրեսիոն պարամետրական հավասարումների երեք համակարգեր, որոնք էլեմենտների կրողունակության մաթեմատիկական մոդելներն են: Նշված հավասարումների կիրառմամբ հնարավոր է արագ հաշվարկել պարամետրեր՝ հաշվա-տեխնոլոգիական գործողություններում ուղիղ և հակադարձ խնդիրների լուծման նպատակով:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Мигран Стакян, Нарине Пирумян, Ангин Мартиросян, Ашот Сафарян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.