Լեռնային ավտոճանապարհներին երթևեկության անվտանգության գնահատումն ըստ ավտոմոբիլի արգելակման համակարգի
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.1-09Բանալի բառեր:
արգելափակող համակարգ, արգելակման ուղի, կցման գործակից, լեռնային ճանապարհ, երթևեկության անվտանգությունԱմփոփում
Դիտարկված է ավտոմոբիլի հակաարգելափակող համակարգի (ՀԱՀ) ազդեցությունը լեռնային պայմաններում արգելակման ուղու և երթևեկության կայունության վրա։ Տեսական վերլուծությունների, մաթեմատիկական մոդելավորման և փորձնական հետազոտությունների հիման վրա ցույց է տրվել, որ ՀԱՀ-ի աշխատանքի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է ճանապարհի երկայնական թեքությամբ և ծածկույթի տեսակով։ Կատարված հաշվարկները վերաբերում և բնութագրական են ՀՀ լեռնային պայմանների համար։ Ներկայացված են ճանապարհի և ավտոդողի կցման գործակցի, հարաբերական սահքի և արգելակման ուղու կապի դիագրամները։ Ցույց է տրված, որ կցման գործակցի արժեքի փոփոխության պայմաններում վերելք-վայրէջք ճանապարհին ՀԱՀ օգտագործումն ապահովում է երթևեկության անվտանգության և կայունության էական բարելավում։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Анна Айрапетян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.