Շինարարական կոնստրուկցիաների լարվածային վիճակի որոշման հաշվարկային մեթոդիկա

Շինարարական կոնստրուկցիաների լարվածային վիճակի որոշման հաշվարկային մեթոդիկա

Հեղինակներ

  • Միհրան Ստակյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Նարինե Փիրումյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Անգին Մարտիրոսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.2-14

Բանալի բառեր:

շինարարական կոնստրուկցիա, էլեմենտներ, ամրության և երկարակեցության հարաբերական գործակիցներ, գործակիցների հաշվարկային տիրույթներ

Ամփոփում

Դիտարկվում է շինարարական կոնստրուկցիաներում և վերամբարձ-փոխադրական սար­քա­­վո­րում­ներում էլեմենտների (խողովակների կցվանք, եռակցված կարերի տեղամաս, փոխան­ցիչ սարքեր) աշխատանքը համատեղ ցիկլային ծռման և ոլորման պայ­մաններում: Ցույց է տրված, որ նախորդ հետազոտություններում այդ լարվածային վիճակը գնահատվել է միայն ամրության չափանիշներով, որոնց պարամետրերը կոնստրուկցիաների ծառայության ժամկետից և էլեմենտ­ների ֆիզիկամեխանիկական տվյալների ցրումից անկախ, վերցվել են որպես հաստատուն մեծու­թյուններ, որոնք միայն համա­պատասխանում են բազմացիկլային հոգնածության միջնարժե­քա­յին սահմանային լարումներին: Քիչ են ուսումնասիրված կոնստրուկցիաների երկարակեցության չափանիշները, որոնք վերջին տասնամ­յակ­ներում շինարարական աշխատանքների աճի պայ­ման­­ներում նյութատարության նվազեցման առաջնային խնդիր են դարձել: Կոնստրուկցիաների վրա գործոնների (էլեմենտ­նե­րի երկրաչափություն, լարումների կուտակում, բեռնվածության ռեժիմ, տեխնոլոգիական գործողու­թյուն­ներ և այլն) առանձին կամ համատեղ ազդման դեպքում դիտարկված է ամրության և երկարա­կե­ցու­թյան հիմնախնդիրների միաժամանակ լուծման ան­հրա­ժեշտությունը: Համատեղ լուծելով փորձանմուշ­նե­րի հոգնածային գծերի հավասարումները, ձևակերպված են ամրության և երկարակեցության հարաբե­րական գործակիցների ֆունկցիոնալ կապերը, որոնք նույնպես փոփո­խական և հավանական բնույթ են կրում:  Լոգարիթմական կոորդինատային համա­կար­գերում ներկայացված են նշված  ֆունկցիաները գործոնների եզակի և համատեղ ազդեցու­թյան դեպքում, որոնցով հոգնածային տիրույթի ցանկացած կետում կարելի է ստանալ այդ գոր­ծա­կիցների արժեքները 10,0․․․99,9 % չքայքայման հավանականությամբ և դրանք օգտագործել ամրու­թյան և երկարակեցության նախագծային հաշվարկներում:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Միհրան Ստակյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.դ., պրոֆեսոր (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, ավագ գիտաշխատող

Նարինե Փիրումյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ. (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, ավագ գիտաշխատող

Անգին Մարտիրոսյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Մաթեմատիկայի, շինարարական մեխանիկայի և ֆիզիկայի դեպարտամենտ

Downloads

Հրատարակվել է

2025-09-19

How to Cite

Ստակյան Մ., Փիրումյան Ն., & Մարտիրոսյան Ա. (2025). Շինարարական կոնստրուկցիաների լարվածային վիճակի որոշման հաշվարկային մեթոդիկա. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 92(2), 131–142. https://doi.org/10.54338/18294200-2025.2-14

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...