Մեկուսիչ նյութերի արդյունավետության գնահատումը փորձարարական մեթոդով
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.2-13Բանալի բառեր:
ջերմամեկուսիչ նյութ, ջերմոցային գազեր, էներգախնայողություն, ջերմահաղորդականության գործակից, կյանքի ցիկլի գնահատումԱմփոփում
Բնակելի շենքերի ջերմամեկուսացումը էներգախնայողության ապահովման կարևոր միջոցառումներից է: Ջերմամեկուսացման իրականացման համար կարևորագույն խնդիր է մեկուսիչ նյութի ճիշտ ընտրությունը՝ դրանց տեսակների և օպտիմալ հաստության որոշումը: Հոդվածում կատարվել է չորս ջերմամեկուսիչ նյութերի՝ փրփրապոլիստիրոլ (EPS), էքստրուդացված պոլիստիրոլի փրփուր (XPS), հանքային բամբակ և պենոպլեքս, կիրառման նպատակահարմարության ուսումնասիրություն, համապատասխան ցուցանիշների որոշում և վերլուծություն: Նշված ցուցանիշների որոշումը, ինչպես նաև փորձարարական տվյալների համատեղ վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ջերմամեկուսիչներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ցուցանիշներ: Մասնավորապես, պենոպլեքսն ունի ամենացածր ջերմահաղորդականության գործակիցը, ուստի ամենալավ ջերմատեխնիկական հատկությունը, իսկ հանքային բամբակը՝ ի համեմատ մյուս ուսումնասիրվող նյութերի, արտադրության փուլից մինչև նյութի չեզոքացումը՝ ջերմոցային գազերի (CO2) արտանետումների ամենափոքր քանակը, հետևաբար, վերջինիս՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության ցուցիչն ամենացածրն է։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Спартак Саргсян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.