ՀՀ պաշտպանության և անվտանգության կարիքների համար նավիգացիոն ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հիմնավորումները
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.2-12Բանալի բառեր:
ռեֆերենց կայան, ITRF ցանց, Ազգային գեոդեզիական ցանց, կոորդինատային համակարգերի փոխակերպում, Bernese GNSS ծրագրային փաթեթ, կոորդինատներ, նավիգացիոն ցանցի ղեկավարման կենտրոնԱմփոփում
Հիմնավորվել և մշակվել է ՀՀ սահմանամերձ գոտիներում պաշտպանության և անվտանգության կարիքների համար նավիգացիոն մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման նախագիծ, որտեղ տրված են ռեֆերենց ցանցի սխեման, առանձին կայանների տեղերի ընտրության պայմանները, սահմանված է ցանցի դիտարկման փուլերը, դիտարկման ժամանակահատվածը: Ըստ դիտարկման օրերի և սեսիաների ռեֆերենց կայանների ցանցի գեոկապակցման համար որպես ելային տվյալներ ընդունել ՀՀ-ում գործող 12 մշտական գործող կայանների և հանրապետության տարածքի մոտակայքում նույն ժամանակահատվածի մինչև 2000 կմ շառավղով առկա ITRF կայանների կոորդինատները: Նավիգացիոն ռեֆերենց ցանցի հավասարեցման և հավասարակշռման աշխատանքները կիրականացվի Bernese GNSS v5.0 ծրագրային փաթեթով: Ռեֆերենց կայանների վերջնական հաշվարկված կոորդինատների ճշտության աստիճանի գնահատման համար դրանք պետք է համեմատել հավասարակշռման ընթացքում ներգրավված ITRF կայանների ITRF20-ի կոորդինատների հետ: Տրված են GNSS ռեֆերենց կայանի և ալեհավաքի տեղի ընտրության, ազդանշանների տվյալների ընդունման երկաթե պահարանները՝ փոշուց և խոնավությունից պաշտպանվածության, սերվերի տեղադրման և վարման պայմանները: Քարտեզագրագեոդեզիական և ինժեներական աշխատանքների կատարման համար դիտարկված ժամանակահատվածի հաշվարկված կոորդինատները Հելմերտի եղանակով փոխակերպել ՀՀ ԱԳՑ (Ազգային գեոդեզիական ցանց) կոորդինատային համակարգ (ARMREF02): Նախատեսված ցանցը կարող է ապահովել ՀՀ ողջ տարածքում միասնական ավտոմատացված թվային ճկուն գեոդեզիական կոորդինատային համակարգ, որը կարող է բարձր ճշտությամբ ՀՀ պաշտպանության, անվտանգության, տնտեսական և գիտական ոլորտներում ռազմական, ուսումնավարժական, նախագծային, գործնական, երկրատեղեկատվական և նավիգացիոն համակարգերի համար ապահովել անհրաժետ գեոդեզիական տվյալներ: Դրանով զգալի կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը, կկրճատվեն նախագծային և գործնական աշխատանքների ծախսերը և կատարման ժամանակահատվածը, մասնագիտական անձնակազմի քանակը, կապահովվի բազային կայանների անվտանգությունը, գեոդեզիական և քարտեզագրության գործունեություն իրականացնողները կունենան ավտոմատացված բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Овсеп Петросян, Манук Варданян, Валерий Алексанян, Степан Петросян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.