Հայկական պաստառի դիզայն. կոնստրուկտիվիզմից սոցռեալիզմ (1920–1960)
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.1-13Բանալի բառեր:
հայկական պաստառ, դիզայն, կոնստրուկտիվիզմ, սոցիալիստական ռեալիզմ, գունային համակարգ, ձևաբանական վերլուծությունԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվում է հայկական պաստառային արվեստի գեղագիտական համակարգի ձևավորումը 1920–1960 թթ.։ Ձևավորման ընթացքը պայմանավորված է երեք հիմնական փուլերով՝ 1920–1930-ականների կոնստրուկտիվիստական ավանգարդին բնորոշ ձևաբանական նորարարություններով, 1930–1950-ականների սոցիալիստական ռեալիզմի գաղափարական և գեղագիտական ինստիտուցիոնալացմամբ, ինչպես նաև 1950–1960-ականների հետպատերազմյան շրջանում ձևավորված գեղարվեստատեխնիկական համախմբմամբ։ Վերլուծությունը հիմնված է ձևաբանական, կոմպոզիցիոն, սեմիոտիկ, գունային և տառաձևային ուսումնասիրությունների վրա։ Հայկական պաստառային արվեստը դիտարկվում է համաշխարհային արվեստագիտական մոտեցումների համատեքստում՝ օգտագործելով Առնհեյմի, Բերգերի, Գոմբրիխի, Բարտի, Բենյամինի և Մեգսի տեսական նախադրյալները։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայկական պաստառը ձևավորվել է որպես բազմաշերտ տեսողական հաղորդակցման համակարգ, որը միավորում է ազգային գունապատկերային ավանդույթները, խորհրդային գաղափարախոսական մոդելները և 1920–1930-ականների եվրոպական ավանգարդին բնորոշ ձևաբանական ազդեցությունները։ Արդյունքում բացահայտվում է, որ 1920–1960 թթ. պաստառային արվեստի զարգացման ընթացքում ձևավորվել է ազգային–խորհրդային համադրված գեղագիտական լեզու, որն իր հիմքում կրում է ինչպես խորհրդային պատկերագրության գաղափարական կառուցվածքները, այնպես էլ հայկական գունային և կոմպոզիցիոն մտածողության առանձնահատկությունները։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Наре Надарян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.