FDR խառնուրդի ձգման ամրության բարելավումը բազալտե թելիկներով և ցեմենտով

FDR խառնուրդի ձգման ամրության բարելավումը բազալտե թելիկներով և ցեմենտով

Հեղինակներ

  • Հակոբ Գյուլզադյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Խաչիկ Չքոլյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2026.1-07

Բանալի բառեր:

ասֆալտբետոն, ամբողջ խորությամբ վերաօգտագործում, ցեմենտ, ճաքակայունություն, սեղմման ամրության սահման, խզման ժամանակ ձգման ամրության սահման

Ամփոփում

Ներկայացվում է ասֆալտբետոնային ծածկերով պատվածքների ամբողջ խորությամբ վերականգնման ժամանակ ստացվող FDR խառնուրդի մեջ բազալտե թելիկների և ցեմենտի ներմուծման ազդեցության գնահատման համար  լաբորատոր փորձարկումների արդյունքները: Արձանագրվել է, որ FDR խառնուրդի ձգման ամրության բարելավման տեսակետից օպտիմալ են  բազալտե թելիկների պարունակության 0,4 % և երկարության  20 մմ արժեքները:  Արձանագրվել են ինչպես FDR խառնուրդում միայն ցեմենտի ներմուծման արդյունքում նախնական խառ­նուրդի հետ համեմատած ձգման ամրության սահմանի աճի, այնպես էլ ցեմենտի և բազալտե թե­լիկ­ների համալիր ներմուծման արդյունքում միայն ցեմենտով ամրացված փորձանմուշների հետ համեմատած ձգման ամրության սահմանի աճի ցուցանիշները: Փորձանմուշների սեղմման ամրության սահմանի վրա համանման ազդեցությունների հետ համեմատությամբ արձանա­գրվել է, որ ինչպես միայն ցեմենտի ներմուծումը, այնպես էլ ցեմենտի և բազալտե թելիկների համալիր ներմուծումն ավելի արդյունավետ է ազդում FDR խառնուրդի ձգման,  քան սեղմման ամրության բնութագրերի բարելավման վրա:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Հակոբ Գյուլզադյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոն

Խաչիկ Չքոլյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ. (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, «Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմա­կերպ­ման» ամբիոն

Downloads

Հրատարակվել է

2026-06-11

How to Cite

Գյուլզադյան Հ., & Չքոլյան Խ. (2026). FDR խառնուրդի ձգման ամրության բարելավումը բազալտե թելիկներով և ցեմենտով . Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 94(1), 73–83. https://doi.org/10.54338/18294200-2026.1-07

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...