Շինարարական նախագծերի իրականացման թիմային կառավարման արդյունավետության համալիր գնահատման մոդել

Շինարարական նախագծերի իրականացման թիմային կառավարման արդյունավետության համալիր գնահատման մոդել

Հեղինակներ

  • Զարա Մանվելյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Ռիմա Ստեփանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.2-06

Բանալի բառեր:

թիմերի կառավարման առանձնահատկություններ, ստորակարգային կառուցվածք, բախումներ, գնահատման մոդել, համագործակցության գործոններ

Ամփոփում

Շինարարության ոլորտում մասնագիտական բազմազանության պայմաններում համագոր­ծակ­ցության բարձր մակարդակի ապահովումը նախագծերի հաջողության կարևոր նախապայ­մանն է։ Թիմերի արդյունավետ կառավարմանը հատկացվում է վճռորոշ դեր՝ որպես նախագծերի արդյունավետ ավարտի հիմք։ Հոդվածում վերլուծվել է թիմային աշխա­տանքի արդյունավե­տու­թյունը Հայաստանի մի շարք շինարարական կազմակերպություններում՝ դիտար­կելով շինարա­րա­կան նախագծերում թիմային կառավարման առանձնահատկու­թյուն­ները, ներառյալ ստորա­կար­գային կառուցվածքի դերը, հաղորդակցման մեխանիզմների ձևավորումը, բախումների կառավարումը և ղեկավարման ոճերի ազդեցությունը։ Այս համատեքստում հա­տուկ ուշադրու­թյուն է դարձվել տեղական շուկայի առանձնահատկություններին, ինչպես նաև ժամանակակից կառավարման մոդելների գործնական կիրառման հնարավորություններին շի­նա­րարական կազ­մա­կերպություններում։ Հոդվածի նպատակն է մշակել գնահատման մոդել՝ շինարարական նա­խա­գծերում թիմային կառավարման արդյունավետությունը վերլուծելու նպա­տակով, ինչը հնա­րավորություն կտա ուսումնասիրել թիմի կազմավորման, փոխազդեցության, կազմակերպչական կառուցվածքի, ղեկավարության ոճի և համագործակցության գործոնների ազդեցությունը նախա­գծի հաջողության վրա:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Զարա Մանվելյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ,  «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոն

Ռիմա Ստեփանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ,  «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոն, մագիստրանտ

Downloads

Հրատարակվել է

2025-09-19

How to Cite

Մանվելյան Զ., & Ստեփանյան Ռ. (2025). Շինարարական նախագծերի իրականացման թիմային կառավարման արդյունավետության համալիր գնահատման մոդել. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 92(2), 55–64. https://doi.org/10.54338/18294200-2025.2-06

Թողարկում

Բաժին

Articles
Loading...