Տիեզերանկարների ճանաչման կետերի հիմքի ստեղծման համար մշակված մեթոդի ներդրումն արտադրությունում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.1-12Բանալի բառեր:
տիեզերանկար, պլանաբարձունքային ճանաչման կետ, դիտարկման երթուղի, GPS ընդունիչ, համացանց, Google my map միջավայր, ուրվագիծ, կոորդինատներԱմփոփում
Ներկայացված են բարձր լուծաչափի տիեզերանկարներով ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ամենամյա թարմացման համար ճանաչման կետերի պլանաբարձունքային հիմքի ստեղծման համար «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կողմից մշակված մեթոդով և ճանաչման կետերի դիտարկման տվյալների կազմման օրինակելի ձևաչափով 2024 թ. «ՀՀ պետական կառավարման մարմինների կարիքների համար Երկրի հեռահար զոնդավորման տեղեկատվական տվյալներով, օրթոֆոտոհատակագծերով և ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական թարմ քարտեզներով ապահովման» տեխնիկական նախագծով նախատեսված 1500 ճանաչման կետերի պլանաբարձունքային հիմքի ստեղծման աշխատանքներից 951 ճանաչման կետերի տարածական 3D կոորդինատները: Դիտարկումներից հետո Rover կայանի սմարթֆոնով մոտ երկու մետր հեռավորությունից լուսանկարվել են Rover ալեհավաքի տեղադրման տեղը և տեղանքի իրադրության ավելի ճանաչելի հատվածի ուղղության լուսանկարը: Ճանաչման կետերի դիտարկումների և կազմված ուրվանկարների ու նկարագրությունների տվյալներն աշխատանքային օրվա վերջում համացանցով ուղարկվում են Ֆոտոգրամետրիական բաժին՝ ֆոտոեռանկյունավորման աշխատանքներ կատարելու համար: Մեթոդի կիրառման արդյունքում աշխատակիցները online ռեժիմում հնարավորություն են ունենում պատկերներով իմանալ չափագրված, բաց թողնված կետերի քանակը և հնարավորություն է ստեղծվում հեշտությամբ պլանավորել, կառավարել տեխնիկական նախագծով նախատեսված հետագա աշխատանքները:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Овсеп Петросян, Манук Варданян, Фред Ахоян, Валерий Алексанян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.