Ավտոմոբիլային վառելանյութի շահագործական և տեսակարար ծախսերի նորմավորման մեթոդաբանության մշակումը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.1-10Բանալի բառեր:
վառելանյութ, տարիֆ, ծախս, տրանսպորտային աշխատանք, ինքնարժեք, ուղևորաշրջանառություն, բեռնաշրջանառությունԱմփոփում
Հոդվածում քննարկված են ավտոմոբիլային տրանսպորտում վառելանյութի ծախսի նորմերը, որոնք նախատեսված են՝ շահագործման պայմաններում վառելանյութի ծախսի, վիճակագրության, օպերատիվ կառավարման, փոխադրումների ինքնարժեքի որոշման, տրանսպորտային ընկերությունների եկամուտների հաշվարկման, ինչպես նաև էներգոխնայող տեխնոլոգիաների և միջոցառումների մշակմանը։ Վառելանյութի ծախսի նորմերի մշակման ժամանակ որոշվում է շարժակազմի բազային մոդելների շահագործական ծախսը՝ հաշվի առնելով կատարած տրանսպորտային աշխատանքը և շահագործման պայմանները։ Մշակված է մեթոդաբանություն, որի շնորհիվ հնարավոր է ուղևորափոխադրումների և բեռնաշրջանառությունների ժամանակ ճիշտ պլանավորել ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման նպատակահարմարությունը՝ ըստ վառելանյութի տեսակարար ծախսի։ Տրանսպորտային ընկերություններն ավտոմոբիլային վառելանյութի ծախսի տարեկան ծրագրավորումը կատարում են ըստ տրանսպորտային միջոցների աշխատանքի ծավալի՝ բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության։ Ավտոմոբիլների վառելանյութի հսկողական ծավալի ցուցանիշի օգտագործումը որպես բազային նորմատիվ, չի կարող հիմք ծառայել տարեկան վառելանյութի և դրամական միջոցների ճիշտ պլանավորմանը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Чинар Нерсесян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.