«Շարժական թաղանթ» խելացի գյուղատնտեսական նորարարական ուսումնական համալիրի հայեցակարգային առաջարկ
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.3-03Բանալի բառեր:
խոշորացված համայնքներ, խելացի գյուղատնտեսություն, շարժական միջավայր, նորարարական ուսումնական համալիր, պաշտպանական ռազմաուսումնական կրթությունԱմփոփում
Ներկայացված են կրթության ներդրման միջոցով խելացի գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները Հայաստանի խոշորացված գյուղական համայնքներում, նորարարական շարժական մոդուլային հավաքովի կոնստրուկցիաների կիրառման շահավետ նախադրյալները։ Նպատակը և խնդիրներն են՝ հիմնվելով միջազգային փորձին, Հայաստանի խոշորացված գյուղական համայնքների տիպաբանական վերլուծությամբ ուսումնասիրել վարչատարածքային միավորների գյուղատնտեսական կազմը, լիարժեք բացահայտել դրանց բաղկացուցիչ տարրերի բովանդակությունից բխող կոնստրուկտիվ առանձնահատկությունները, կիրառելով շարժական մոդուլային սկզբունքով նախագծվող համալիրի ձևագոյացման մեթոդը։ Դիտարկվել են շարժական համալիրների կոնստրուկցիաների նախագծման հիմնական սկզբունքները, համադրելով խելացի գյուղատնտեսության մասնագիտական առանձնահատկություններին և խնդիրներին, առաջադրելով համայնքից համայնք տեղափոխվող ծավալների կիրառման շահավետությունը, կազմակերպելով տեղացիներին կրթելու նպատակով հնարավորինս հարմար տեղաշարժ: Նպաստավոր նախադրյալներ են ստեղծվում սահմանամերձ համայնքներում միաժամանակ պաշտպանական ռազմաուսումնական ծրագրերի ներդրմանը, տարածքում հատկացված համապատասխան գոտում: Ներկայացվում է նորարարական ուսումնական համալիրի հայեցակարգային նախագիծը, որը շարժական արագ հավաքվող, ռելիեֆի հանդեպ ինտերակտիվ, ինքնաբավ էլեկտրականությամբ, ռեսուրսախնայող, շահավետ խթանում է համայնքների զարգացմանը՝ խելացի գյուղատնտեսության ներդրման միջոցով:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Астхик Бадалян, Патрисиа Карсян, Анаит Петросян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.