Երևանի մթնոլորտային օդում փոշու հիմնական աղբյուրների որոշման խնդիրները
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.1-01Բանալի բառեր:
մշտադիտարկման կայաններ, փոշի, շինարարություն, անձրևաջրերի հեռացման քաղաքային համակարգԱմփոփում
Երևանի մթնոլորտային օդի որակը, հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում, անկում է ապրում: Համաձայն ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների` օդի որակի անկման հիմնական պատճառ է նաև օդում փոշու քանակի աճը: Երևանի օդում, հատկապես ամառային զբոսաշրջային շրջանին, փոշու քանակը դարձել է խնդրահարույց, վնասում է տնտեսությանն ու առողջապահությանը: Աշխատանքում իրականացվել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայք էջում բերված չափումների համեմատական վերլուծություն և արվել է եզրակացություն, որ օդում տրանսպորտով պայմանավորված փոշու քանակները որոշիչ չեն: Քաղաքի փոշու հիմնական աղբյուր են հանդիսանում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները շրջանցող քաղաքի վարչական տարածքի մեջ եղած 39 քարի և ավազի մշակման հանքերը և շինարարությունը:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Мариам Авакян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.