Երևան քաղաքի խմելու և տնտեսական կարիքների ջրարտադրության և էլեկտրաէներգիայի ծախսի կառավարման բարելավումը

Երևան քաղաքի խմելու և տնտեսական կարիքների ջրարտադրության և էլեկտրաէներգիայի ծախսի կառավարման բարելավումը

Հեղինակներ

  • Արամ Սահակյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Հովհաննես Քելեջյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2023.3-11

Բանալի բառեր:

ջրատար համակարգ, հոսակորուստ, էլէկտրաէներգիայի կրճատում, ջրաղբյուր, ինքնահոս համակարգ

Ամփոփում

Երևան քաղաքի խմելու և տնտեսական կարիքների համար նախատեսված ջրատար համա­կարգի շահագործման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրարտադրության նպա­տակով ծախսվող էլէկտրաէներգիայի կրճատման համար, թերևս ամենակարևոր գործողություն­ներից է  մշակել և կիրառել բաշխիչ ցանցի, ինչպես նաև ջրատար համակարգի տեղային փոփո­խու­թյուն­ներ, որը հնարավորություն կստեղծի քաղաքային ցանցի շոշափելի տեղամասերը դար­ձնել ինքնահոս սնուցման: Այս նպատակով խնդիր դրվեց, օգտագործելով գոյություն ունեցող ջրա­տար համակարգը, ջրամատակարարման ցանցը և օրվա կարգավորող ջրամբարները, հնարա­վորինս մեծացնել բարձր նիշերի վրա գտնվող աղբյուրներից ստացվող ջրաքանակը: Բարձր նիշերի վրա տեղակայված ջրաղբյուրներից ավելացված ելքերի տեղափոխման համար անհրա­ժեշ­տություն առաջացավ ստեղծել ջրատարների ճկուն համակարգ, որը թույլ տվեց բարձրադիր աղբյուրների ունեցած անհամեմատ փոքր ինքնարժեք ունեցող ջուրը տեղափոխել քաղաքի ցածրադիր թաղամասեր: Իրականացված բարելավման, ջրատար համակարգերի կառավարե­լիու­թյան և արդյունավետության բարձրացման արդյունքում, մղմամբ տրվող ջրաքանակը տարե­կան 215 մլն մ3-ից նվազել է մինչև 60 մլն մ3 (72 %), կամ ջրարտադրության մոտ 50 %-ից ներկայումս կազմում է 21 %:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Արամ Սահակյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ. (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն

Հովհաննես Քելեջյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն

Downloads

Հրատարակվել է

2023-12-27

How to Cite

Սահակյան Ա., & Քելեջյան Հ. (2023). Երևան քաղաքի խմելու և տնտեսական կարիքների ջրարտադրության և էլեկտրաէներգիայի ծախսի կառավարման բարելավումը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 87(3), 96–106. https://doi.org/10.54338/18294200-2023.3-11

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...