Բազմաբնակարան շենքերում վերականգնվող էներգիայի բաշխման հիմնախնդիրները Հայաստանի տվյալներով (2015–2024)

Բազմաբնակարան շենքերում վերականգնվող էներգիայի բաշխման հիմնախնդիրները Հայաստանի տվյալներով (2015–2024)

Հեղինակներ

  • Սերգեյ Մինասյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Մարիամ Առաքելյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Աշոտ Բաղդասարյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2026.2-10

Բանալի բառեր:

վերականգնվող էներգիա, բազմաբնակարան շենք, Ջինիի գործակից, էներգիայի բաշխում, OLS ռեգրեսիա, խելացի շենք, Հայաստան

Ամփոփում

Ուսումնասիրվել են վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) տեղակայման և բաշխ­ման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան շենքերում: Հիմնվե­լով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 87 շենքերի (2015–2024 թթ.) տվյալների վրա՝ ուսում­նասիրությունը քանակապես գնահատում է ՎԷԱ իրական և պոտենցիալ ներդրման միջև եղած բացը, չափում է բաշխման անհավասարությունը՝ օգտվելով Ջինիի գործակցից, բացա­հայ­տում ներդրման հիմնական խոչընդոտները խառը մեթոդներով հարցման գործիքի միջոցով և մոդելա­վո­րում է բաշխման արդյունավետության կանխատեսիչները՝ օգտագործելով փոքրագույն քառա­կու­սային (OLS) ռեգրեսիոն և Kմիջ խմբային վերլուծության գործակիցները: Արդյունքները ցույց են տալիս, որ ՎԷԱ իրական ներդրման մակարդակը կազմում է 34,2 ± 6,8 %՝ 78…85 % տեխ­նի­կական պոտենցիալի դիմաց: Ջինիի գործակիցը (G = 0,47, SD = 0,12) բացահայտում է բաշխման էական անհավասարությունը: Ռեգրեսիոն մոդելը (R² = 0,61, F(6,8)=20,9, p<0,001) որպես գերիշխող գոր­ծոն­ներ նույնականացնում է ավտոմատ կառավարման համակարգերը (β = + 0,312, p < 0,001), բնա­կիչների իրազեկվածությունը (β= +0,224, p < 0,01) և տնային տնտեսությունների թիվը (β = −0,178, p<0,01): Քննարկ­­­­­վում են քաղաքականության հետևանքները և 2025–2027 թթ. «Խելացի շենք» փորձ­նական ծրագիր­ը:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Սերգեյ Մինասյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.դ., պրոֆեսոր (ՀՀ, ք.Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն

Մարիամ Առաքելյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք.Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն, հայցորդ

Աշոտ Բաղդասարյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք.Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն, մագիստրոս

Downloads

Հրատարակվել է

2026-10-14

How to Cite

Մինասյան Ս., Առաքելյան Մ., & Բաղդասարյան Ա. (2026). Բազմաբնակարան շենքերում վերականգնվող էներգիայի բաշխման հիմնախնդիրները Հայաստանի տվյալներով (2015–2024). Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 95(2), 109–117. https://doi.org/10.54338/18294200-2026.2-10

Թողարկում

Բաժին

Articles
Loading...