Երևանի Հանրապետության հրապարակի ծավալատարածական հորինվածքի վերլուծություն
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.1-12Բանալի բառեր:
ծավալատարածական հորինվածք, ամբողջականություն, քաղաքաշինական ուրվագիծ, հորինվածքային առանցք և դոմինանտԱմփոփում
Դիտարկվում են Երևանի Հանրապետության հրապարակի համակառույցի հորինվածքային առանձնահատկությունները՝ մասշտաբայնությունը, ծավալների ուրվագծային զարգացումը, հորինվածքային առանցքը, գույնը, լուսաստվերը, հրապարակի ողջ պարագծով զարգացող հզոր կամարաբացվածքների ռիթմը և գեղարվեստական հարդարանքը: Աշխատանքի նպատակն է, կատարելով հրապարակի ծավալատարածական հորինվածքի համապարփակ վերլուծություն, ներկայացնել համակառույցի ամբողջականությունը խաթարող այն պատճառները, որոնք ձևավորվեցին հատկապես վերջին տարիներին քաղաքի կենտրոնի տարերային կառուցապատման հետևանքով: Նորույթը կայանում է նրանում, որ կատարվել է հրապարակի տարածական հորինվածքի ամբողջականության ուսումնասիրում, այն խաթարող խնդիրների բացահայտում և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Narine Mkhitarian

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.