ՀՀ բնակավայրերի համար ասֆալտբետոնի կազմի նախագծման կապակցանյութի ընտրությունը «Սուպերփեյվ» մեթոդով
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.1-06Բանալի բառեր:
ասֆալտբետոն, կապակցանյութ, շահագործական դաս, ճանապարհածածկի հաշվարկային ջերմաստիճաններ, հոգնածային ճաքեր, ջերմային ճաքեր, անվահետքեր, կապակցանյութի դասԱմփոփում
Ներկայացվում են ասֆալտբետոնի կազմի նախագծման ուղղությամբ համաշխարհային ճանապարհաշինությունում լայն տարածում ստացած §Սուպերփեյվ¦ մեթոդին համապատասխան ՀՀ բնակավայրերի համար բիտումային կապակցանյութի PG X±Y դասերի սահմանված արժեքները: Հիմնվելով ՀՀ բնակավայրերի համար նախապես որոշված ճանապարհածածկի առավելագույն և նվազագույն հաշվարկային ջերմաստիճանների վրա, ստացված են բիտումային կապակցանյութի դասերի բազային արժեքները: Բացի բազային արժեքներից ներկայացված են նաև PG բարձր դասի արժեքների ճշգրտումները, որոնք հաշվի են առնում ինչպես երթևեկության ինտենսիվությունը (ծառայության ժամկետի ընթացքում ստանդարտ առանցքների քանակը), այնպես էլ շարժման արագությունը:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Акоп Гюлзадян, Виген Тер-Симонян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.