Փակ կտրվածքներում հիդրավլիկական թռիչքի առաջացման տեսական և փորձարարական ուսումնասիրություններ

Փակ կտրվածքներում հիդրավլիկական թռիչքի առաջացման տեսական և փորձարարական ուսումնասիրություններ

Հեղինակներ

  • Մարիաննա Հակոբյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.3-10

Բանալի բառեր:

խողովակաշար, խառը ռեժիմ, համալուծ խորություն, օդային կուտակում, հոսք

Ամփոփում

Հոդվածում ուսումնասիրվում են խողովակաշարերում հիդրավլիկական թռիչքի առաջաց­ման պայմանները, դրանց տեսակները և առավել հանդիպող տեղերը։ Ներկայացվում է համալուծ խորությունների կապի որոշման տեսական մեթոդը, ինչպես նաև դրա ազդեցությունը խողո­վա­կաշարում հիդրավլիկական ռեժիմի վրա։ Ինքնահոս խողովակաշարերում կարող են առաջանալ ոչ ճնշումային, ճնշումային և խառը հիդրավլիկական ռեժիմներ։ Ճնշումային ռեժիմից ոչ ճնշու­մայ­ինի անցումը տեղի է ունենում սահուն, մինչդեռ հակառակ անցումն ուղեկցվում է ազատ մակերևույթի խզումով, որը նման է բաց հուներում հիդրավլիկական թռիչքին։ Նշված ելքի դեպ­քում թռիչքի դիրքը կախված է միայն հոսքի չափից ելքը մեծանալու դեպքում թռիչքը տեղա­փոխ­վում է վերև՝ հոսանքի ուղղությամբ։ Փակ կտրվածքներում՝ խողովակներում, հիդրավլիկական թռիչքի վարքագիծը և դրանցից առաջացող հոսանքի խեղդումը բավարար չափով ուսումնա­սիր­ված չեն, սակայն տեսությունն ու փորձերը ցույց են տալիս հուսադրող համապատասխանու­թյուն։ Այս վերլուծությունը չափազանց կարևոր է բազմաֆունկցիոնալ ջրատարների համար, որտեղ էներգետիկ կիրառությունների առումով նախընտրելի են ոչ ճնշումային հատվածները։

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Մարիաննա Հակոբյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն

Downloads

Հրատարակվել է

2025-12-26

How to Cite

Հակոբյան Մ. (2025). Փակ կտրվածքներում հիդրավլիկական թռիչքի առաջացման տեսական և փորձարարական ուսումնասիրություններ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 93(3), 98–105. https://doi.org/10.54338/18294200-2025.3-10

Թողարկում

Բաժին

Articles
Loading...