Միջնակարգ կրթական հաստատությունների ինտերիերի կազմակերպման ռենովացիոն մոդուլների հայեցակարգային դիզայն առաջարկ
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.2-12Բանալի բառեր:
հանրակրթական դպրոց, ռենովացիա, ինտերակտիվ տրանսֆորմացվող միջավայր, նորաստեղծ ուսումնական մոդուլներ, ժամանակակից կրթությունԱմփոփում
Ներկայացված են ՀՀ-ում գործող դպրոցները և դրանցում ռենովացիոն մոդուլներով ժամանակակից պահանջներին համապատասխան ինտերակտիվ կրթության կազմակերպման հնարավորությունները և նախադրյալները: Նպատակը և խնդիրներն են հիմնվելով Հայաստանում գործող ուսումնական հաստատությունների և դպրոցների միջազգային փորձի տիպաբանական վերլուծությանը՝ ուսումնասիրել կազմը և բացահայտել բաղկացուցիչ տարրերի բովանդակությունից բխող կապը: Դիտարկվել են շարժական միջավայրի կոնստրուկցիան, կառուցվածքային առանձնահատկությունները, նյութը, նախագծման հիմնական սկզբունքները և կրթության գործընթացում կիրառման դրդապատճառները: Ուսումնասիրվել է նախագծվող միջավայրի ձևագոյացման մեթոդը, համադրելով առարկայական առանձնահատկություններին և խնդիրներին, առաջադրելով ինտերակտիվ ծավալների կիրառման շահավետությունը՝ կրթելու նպատակով հնարավորինս հարմար տեղաշարժ: Նպաստավոր նախադրյալներ են ստեղծվում բազմաբնույթ կրթական միջավայրի ձևավորման, դասերի ընթացքում տարատեսակ զբաղվածությունների ներգրավման և զուգահեռաբար դասի տարբեր ձևերի վարման ներդրման համար: Ներկայացվում է ճկուն ձևափոխվող հարմարավետ կրթական միջավայր, միաժամանակ գեղագիտական որակական չափանիշներին և էրգոնոմիկ պահանջներին համապատասխան: Ներկայացվում են խորհրդային ժամանակաշրջանի տիպարային ուսումնական հաստատություններում տեղակայված ինտերակտիվ նորաստեղծ ուսումնական մոդուլներ, որոնք կիրառելի են ռենովացիայի ենթակա ՀՀ դպրոցներում ժամանակակից կրթության խթանման համար:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Анаит Петросян, Арсен Мкртчян, Анаит Киракосян, Карен Меликян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.