Ալեքսանդր Սպենդիարյանի կերպարի բազմաշերտությունն Արա Սարգսյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակներում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.2-09Բանալի բառեր:
Ալեքսանդր Սպենդիարյան, Ղուկաս Չուբարյան, քանդակ, կերպարային վերլուծություն, հուշարձան, ռեալիզմԱմփոփում
Հոդվածում ներկայացված է հայ դասական երաժշտարվեստի հիմնադիր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի կերպարի բազմաշերտ վերլուծությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Սարգսյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի քանդակագործական մեկնաբանությունների համեմատական ուսումնասիրության վրա: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ա. Սարգսյանի ստեղծագործություններում գերակշռում է ռեալիստական մոտեցումը՝ կենտրոնանալով կերպարի ֆիզիկական և հոգեբանական բնութագրերի ճշգրիտ վերարտադրման վրա: Մինչդեռ Ղ. Չուբարյանի աշխատանքներում առկա է սիմվոլիկ մեկնաբանություն, որն ընդգծում է կոմպոզիտորի ստեղծագործական էության խորհրդանշական վերամարմնավորումը: Հոդվածը կարող է հիմք հանդիսանալ արվեստաբանության, ինչպես նաև դիզայնի ոլորտում մշակութային խորհրդանիշների ստեղծման և պատկերագրական լուծումների զարգացման համար։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Наре Надарян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.