Շենքում միկրոկլիմայի վերահսկողությունը պատերի ջերմաստիճանային գրադիենտի չափման միջոցով

Շենքում միկրոկլիմայի վերահսկողությունը պատերի ջերմաստիճանային գրադիենտի չափման միջոցով

Հեղինակներ

  • Սերգեյ Մինասյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Տիգրան Մանուկյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.2-08

Բանալի բառեր:

ջերմաստիճան, ջերմաստիճանի գրադիենտ, ջերմահաղորդականություն, ջերմային ճառագայթում, միկրոկլիմա

Ամփոփում

Հետազոտության ընթացքում վերլուծվել է պատերի ջերմաստիճանային գրադիենտը, որպես ներ­քին ջերմային ռեժիմի մշտադիտարկման և կառավարման հիմնական պարամետր: Փորձ­նա­կան տվյալները հավաքվել են ք. Երևանի Նարեկացի թաղամասի 8 շենքերում: Հետա­զո­տության ար­դյունք­ները ցույց են տվել, որ ջերմաստիճանային գրադիենտը տատանվում է 13,1…30,8 °C/մ սահ­ման­նե­րում: Առա­վե­լա­գույն արժեքը (30,8 °C/մ) նշագրվել է ութերորդ շենքում, նվազագույնը (13,1 °C/մ)՝ յոթերորդ շեն­քում: Հաս­տատ­վել է, որ ջերմաստիճանային գրադիենտի աճի հետ ներքին ջերմաստիճանը նվազում է, ինչը վկայում է նշված պարամետրերի միջև կոռե­լյացիոն կապի մասին: Շենքերի ջերմատեխնիկական բնու­թա­գրերից երևում է, որ ներքին ջերմաստիճանն ուղիղ կապված է արտաքին ջերմաստիճանի հետ, միևնույն ժամանակ ջերմաս­տի­ճանային գրադիենտը հակադարձ հարաբերական է պատերի նյութերի ջեր­մա­հա­ղոր­դա­կա­նու­թյանը: Վերջինս բնորոշում է շենքի կոնստրուկցիոն տար­րե­րի և արտաքին միջավայրի միջև ջեր­մա­փո­խանց­ման ինտենսիվությունը: Հավաքված տվյալների հի­ման վրա մշակվել են ջերմա­ֆի­զիկական մա­թե­մա­տի­կական մոդելներ, որոնք թույլ են տալիս քանակական առու­մով նկարա­գրել շենքի պատերի ջեր­մա­հա­ղոր­դա­կանության օրինաչափությունները: Գրաֆիկական վեր­լու­ծու­թյան միջոցով ստացված  հավասարումները կարող են օգտագործվել ջերմատեխնիկական հաշ­վարկ­նե­րում և շենքերի նախագծման գործընթացում, որպեսզի ապահովվի ներքին ջերմային ռեժի­մի օպտիմալացումը՝ համապատասխանելով նորմատիվային պահանջներին: Հետազոտու­թյան արդյունքները հաստատում են արտաքին և ներքին ջերմային բեռ­նվա­ծու­թյուն­ների, նաև պատերի ջերմաստիճանային գրադիենտի ընդհանուր հաշվառման անհրաժեշտությունը՝ շեն­քե­րի ներքին միկրոկլիմայի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Սերգեյ Մինասյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.դ , պրոֆեսոր (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն

Տիգրան Մանուկյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն, հայցորդ

Հրատարակվել է

2025-09-19

How to Cite

Մինասյան Ս., & Մանուկյան Տ. (2025). Շենքում միկրոկլիմայի վերահսկողությունը պատերի ջերմաստիճանային գրադիենտի չափման միջոցով. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 92(2), 73–80. https://doi.org/10.54338/18294200-2025.2-08

Թողարկում

Բաժին

Articles
Loading...