ՀՀ տարբեր քաղաքներում բնակելի շենքերի օպտիմալ ջերմամեկուսիչ շերտի ընտրությունը

ՀՀ տարբեր քաղաքներում բնակելի շենքերի օպտիմալ ջերմամեկուսիչ շերտի ընտրությունը

Հեղինակներ

  • Սպարտակ Սարգսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Արտաշես Պետրոսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.1-14

Բանալի բառեր:

օպտիմալ մեկուսիչ շերտ, էներգախնայողություն, էներգաարդյունավետություն, կլիմայական գործոններ, բազմաբնակարան շենքեր

Ամփոփում

ՀՀ-ի կախվածությունը հանածո վառելիքի ներկրումից՝  ՌԴ-ից ստացվող բնական գազից, ստիպում է մասնագետներին մշակել և կիրառել գործուն միջոցներ ներկրվող վառելիքի ֆիզի­կական ծավալների, ուստի և պահանջվող դրամական միջոցների կրճատման համար: Միջազ­գա­յին գների հետ համեմատած, ՀՀ-ում գազի գինը ցածր է, սակայն ազգա­բնակչության ցածր վճարու­նակության պայմաններում դրան առանձնակի ուշա­դրություն է դարձվում: Նման խնդիրները լինելով պետական նշանակության՝ կատարվել է հետազոտություն և դիտարկ­վել են ՀՀ  տարբեր կլիմայական գոտիներում կառուցված և շահագործվող 9 հարկանի պանելային տիպային շենքերի ջերմատեխնիկական բնութագրերը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ-ի տարբեր քաղաք­նե­րում, կախված կլիմայական պայմաններից, պատող կոնստրուկցիաների և ջերմամեկուսիչ նյու­թի ջերմատեխնիկական տվյալներից և արժեքից, օպտիմալ ջերմամեկուսիչ շերտի հաստու­թյունը  փոխվում է: Արդյունքում ջերմամեկուսիչ շերտի կիրառումը շինա­րարական կոնստրուկ­ցիա­յում տարվա կտրված­քով բերում է ջերմա­ցրտա­մատակարարման համակար­գե­րում օրգանական վառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսի զգալի կրճատ­ման: Կախված ամռան ամիսներին արտաքին օդի ջեր­մաստիճանից, սեզոնի տևողությունից և աստիճան-օրերի թվից, առանձին քա­ղաք­ներում բերված են ծախսերը: Սա կնշանակի, որ շերտի օպտիմալ հաստությունը որոշելիս հարկ կա այն որոշել ողջ տարվա ընթացքում:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Սպարտակ Սարգսյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն, ասպիրանտ

Արտաշես Պետրոսյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ,  ք.Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն

Downloads

Հրատարակվել է

2025-04-25

How to Cite

Սարգսյան Ս., & Պետրոսյան Ա. (2025). ՀՀ տարբեր քաղաքներում բնակելի շենքերի օպտիմալ ջերմամեկուսիչ շերտի ընտրությունը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 91(1), 116–127. https://doi.org/10.54338/18294200-2025.1-14

Թողարկում

Բաժին

Articles
Loading...