Ջերմաստիճանային գրադիենտի փոփոխության վերլուծությունը սենքերում ջեռուցման տարբեր աղբյուրների համատեղ կիրառմամբ

Ջերմաստիճանային գրադիենտի փոփոխության վերլուծությունը սենքերում ջեռուցման տարբեր աղբյուրների համատեղ կիրառմամբ

Հեղինակներ

  • Սերգեյ Մինասյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Աննա Քարամյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Տիգրան Մանուկյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.1-09

Բանալի բառեր:

ջերմաստիճանային գրադիենտ, ջեռուցման մարտկոց, օդային ջեռուցում, ջերմային հարմարավետություն, էներգաարդյունավետություն

Ամփոփում

Հոդվածի նպատակն է գնահատել, թե ինչպես է ջերմաստիճանային գրադիենտը փոփոխ­վում սենյակում, կախված ջեռուցման աղբյուրի տեսակից` միայն ջեռուցման մարտկոցի, միայն կասետային տիպի օդորակիչի կամ երկու սարքերի համատեղ շահագործման պայմաններում: Կատարված փորձի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես է այս երկու համակարգերի համակ­ցումն ազդում ջերմային բաշխման համաչափության և հարմարավետության մակարդակի վրա: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են մի շարք չափումներ, կիրառելով տարբեր ջերմաստիճանային պայմաններ և չափիչ սարքեր։ Կատարվել են սենյակում օդի ջերմաստի­ճանի, խոնավության չափումներ տարբեր բարձրությունների վրա, ջեռուցման տարբեր աղբյուր­ների գործարկման ժամանակ: Փորձերի արդյունքում ստացվել է, որ ստատիկ ջեռուցման աղբյու­րի (ջեռուցման մարտկոց)  և  օդի շրջանառությամբ  ջեռուցիչի  (կասետային տիպի  օդորակման ներ­քին բլոկ) համակցումը նպաստում է սենքում ջերմաստիճանային գրադիենտի հավասարա­կշռ­ված ուղղահայաց բաշխմանը, ապահովելով ջերմային հարմարավետության բարձր մակար­դակ: Արդյունքները կարող են օգտագործվել ինչպես ջեռուցման և հովացման համակարգերի նախագծման, այնպես էլ դրանց կիրառման նպատակահարմարության գնահատման համար:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Սերգեյ Մինասյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.դ , պրոֆեսոր (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն

Աննա Քարամյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն

Տիգրան Մանուկյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոն, հայցորդ

Downloads

Հրատարակվել է

2025-04-25

How to Cite

Մինասյան Ս., Քարամյան Ա., & Մանուկյան Տ. (2025). Ջերմաստիճանային գրադիենտի փոփոխության վերլուծությունը սենքերում ջեռուցման տարբեր աղբյուրների համատեղ կիրառմամբ . Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 91(1), 67–73. https://doi.org/10.54338/18294200-2025.1-09

Թողարկում

Բաժին

Articles
Loading...