Սառնարանային տեղակայանքների էներգաարդյունավետության հետազոտումը միջանկյալ ջերմակրով համակարգերի կիրառմամբ
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.2-08Բանալի բառեր:
միջանկյալ ջերմակիր, սառնարանային տեղակայանք, գոլորշիացուցիչ, պատյանախողովակավոր ջերմափոխանակիչ, թիթեղնավոր ջերմափոխանակիչԱմփոփում
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել միջանկյալ ջերմակրով (ՄՋ) աշխատող սառնարանային մեքենաների աշխատանքի սկզբունքը, դիտարկել դրա տիպերից ամենանպատակահարմարը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար: Ներկայումս լայն տարածում ունեն այնպիսի սառնարանային տեղակայանքներ, որոնք սառեցման շրջափուլն իրականացնում են միջանկյալ ջերմակրով: Միջանկյալ ջերմակրով համակարգերի կիրառումը հնարավորություն է տալիս տարվա ցուրտ ժամանակահատվածում անջատել սառնագենտով շղթան և իրականացնել ջերմության տեղափոխումը անմիջականորեն շրջակա միջավայր միջանկյալ ջերմակրի լրացուցիչ ջերմափոխանակիչի միջոցով, ինչն էլ իր հերթին բերում է էներգախնայողության: Հոդվածում հետազոտվել են միջանկյալ ջերմակրով աշխատող սառնարանային տեղակայանքների շրջափուլերը` միջանկայլ ջերմակիրը կիրառելով կոնդենսատորի, գոլորշիացուցիչի վրա, երկուսի վրա միասին և առանց միջանկյալ ջերմակրի: Հաշվարկվել է դրանցից առավել էներգախնայողը և էներգաարդյունավետը՝ մասնավորապես ՀՀ տաք, չափավոր և ցուրտ տարածաշրջանների համար: Արդյունքները ներկայացված են գրաֆիկներով:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Карен Мовсисяан

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.