Ջերմային պոմպով ջեռուցման համակարգերում ջերմային էներգիայի պահուստավորման տեխնոլոգիայի կիրառման օպտիմալացումը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2025.1-10Բանալի բառեր:
ջերմային պոմպ, ջերմոցային գազեր, վերականգնվող էներգիա, էնեգաարդյունավետություն, ջերմային էներգիայի պահուստավորումԱմփոփում
Շենքերի ջերմամատակարարման համակարգերն էկոլոգիապես արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է անցում կատարել էլեկտրական ջեռուցման տեխնոլոգիաների, մասնավորապես, ջերմային պոմպերի (ՋՊ) կիրառմանը։ Ջերմային պոմպերը բարձր արդյունավետությամբ էներգետիկ լուծում են, որոնք կարող են ինտեգրվել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ։ Ջերմային պոմպերը կարող են զուգակցվել ջերմային էներգիայի պահուստավորման (ՋԷՊ) համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրացնել ընդհանուր համակարգի արդյունավետությունը, այլև ճկուն կառավարել ջերմապահանջի և էներգիայի ավելցուկի բաշխումը։ ՋՊ-ՋԷՊ համակարգերի արդյունավետության գնահատման նպատակով կիրառվում են օպտիմալացման մոդելներ, որոնք հիմնված են տարեկան ջերմապահանջի, ջերմաստիճանային և բնակեցման մակարդակի տվյալների վրա։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ջերմային էներգիայի կուտակիչների ինտեգրումը զգալիորեն նվազեցնում է ջերմապոմպային համակարգերի շահագործման ծախսերը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2025 Карен Мовсисян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.