Գրախոսություն
Հրապարակման ներկայացվող յուրաքանչյուր հոդված հանգամանորեն դիտարկվում է խմբագրական թիմի կողմից, ստուգվում է, թե արդյոք պահպանվել են հոդվածների կառուցվածքին ներկայացվող պահանջները և արդյոք այն առնչվում է ամսագրի թեմատիկային: Գիտական գրախոսման համար յուրաքանչյուր հոդված (առանց հեղինակ/ների տվյալների) ուղարկվում է --- գրախոսների՝ գնահատման։
Բոլոր հոդվածների գրախոսումն ապահովում է խմբագրությունը:
Գրախոսությունը իրականացվում է երկկողմանի «կույր» (double-blind review) եղանակով: Գրախոսության ներկայացման ժամկետը մինչև 2 շաբաթ է:
Գրախոսների մեկնաբանությունները խմբագրության կողմից ուղարկվում են հեղինակին՝ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:
Հեղինակի կողմից անհրաժեշտ փոփոխությունները կատարելուց հետո ստուգված հոդվածը ետ է ուղարկվում գրախոսողներին։
Եթե գրախոսներից գոնե մեկը գտնում է, որ հոդվածը չի համապատասխանում հրապարակման գիտական պայմաններին, ապա Խմբագրական խորհուրդը կարող է հրաժարվել դրա հրապարակումից։
Գիտական գրախոսումն իրականացնում են դիտարկվող հոդվածի բնագավառի առաջատար մասնագետները։ Նշանակված գիտական գրախոսները կարող են հանդիսանալ ամսագրի գիտական (խմբագրական) խորհրդի անդամ կամ ոչ:
Գրախոսը պետք է լրացնի հետևյալ ձևը և ներկայացնի խմբագրություն:
Գրախոսության համար ստացված ցանկացած բնագրի պետք է վերաբերել որպես գաղտնի փաստաթղթի: Փորձագիտական գրախոսում անցած գաղտնի տեղեկատվությունը կամ մտքերը չպետք է օգտագործվեն սեփական շահերի համար:
Գրախոսման օբյեկտ համարվում է ուսումնասիրության արդյունքը, այլ ոչ թե հեղինակը: Փորձագետի կարծիքը պետք է անաչառ լինի: Հեղինակի անձնական քննադատություն թույլ չի տրվում, ինչպես նաև թույլ չեն տրվում փորձագիտական եզրակացություններում փաստարկներ՝ հղում կատարելով հեղինակի սեռի, ազգության, կրոնի և այլ անձնական հատկությունների վրա:
Գրախոսությունը պետք է իրականացվի անկողմնակալորեն, և դիտողությունները պետք է ձևակերպվեն հստակ փաստարկներով, որպեսզի հեղինակները կարողանան օգտագործել դրանք հոդվածը բարելավելու նպատակով:
Գրախոսությունը պետք է ամփոփվի հետևյալ եզրակացություններից որևէ մեկով՝ անհրաժեշտ հիմնավորումները ներկայացնելով գրախոսության ձևաչափի համապատասխան մասում.
- Հոդվածը երաշխավորվում է հրատարակման,
- Հոդվածը ենթակա չէ հրատարակման,
- Հոդվածը կարող է հրատարակվել լրամշակումից հետո:
Բացի հոդվածի գիտական բովանդակությանը վերաբերող պատճառներից, գրախոսը կարող է մերժել բնագիրը նաև այն դեպքում, երբ համոզված է, որ աշխատանքում առկա են գրագողության տարրեր:
Ցանկացած ընտրված գրախոս, ով համարում է, որ ներկայացված հետազոտությունը դուրս է իր մասնագիտական գիտելիքների շրջանակներից կամ կարծում է, որ սահմանված ժամկետում դրա գրախոսումն անհնար է, պետք է դիմի պարբերականի խմբագրին՝ գրախոսման գործընթացից իրեն դուրս բերելու առաջարկությամբ:
Գրախոսները չպետք է գրախոսեն այն բնագրերը, որտեղ նրանք ունեն մրցակցային, համագործակցային կամ այլ փոխհարաբերություններ կամ կապեր, որոնք առնչվում են հոդվածի հեղինակներից որևէ մեկի, ընկերությունների կամ հաստատությունների հետ: Այդպիսի դեպքերում գրախոսը խմբագրությանն է վերադարձնում հոդվածը՝ նշելով շահերի բախման կոնկրետ դրսևորումները:
Խմբագրությունն ապահովում է գրախոսների անձնական տվյալների գաղտնիությունը: