Հրատարակչական էթիկա

Խմբագրությունը պետք է հետևողական լինի ապահովելու հրատարակության էթիկան և հոդվածների որակը:

Ներգրավված բոլոր կողմերը՝ հեղինակները, խմբագիրները, գրախոսները, պետք է հետևեն էթիկայի վարքագծի չափանիշներին, մասնավորապես.

 Հեղինակները պետք է հաշվի առնեն հետևյալ պահանջները

 Գրագողության բացառումը

 Խմբագիրներ

 Գրախոսներ.

 Գրախոսություններին առնչվող դրույթները ներկայացված են «Տեղեկություններ գրախոսների համար» բաժնում

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Նախքան հրատարակումը.

Եթե հեղինակի կողմից հրատարակման էթիկայի նորմերի խախտումը հայտնաբերվել է հոդվածի քննարկման փուլում, ապա դա կարող է բավարար հիմք հանդիսանալ այդ հոդվածի հրատարակումը մերժելու համար՝ մինչև հայտնաբերված խախտման ամբողջական ուղղման պահը:

Գրախոսի կամ խմբագրի կողմից հրատարակման էթիկայի նորմերի խախտումը կարող է հիմք հանդիսանալ պարբերականի կողմից համագործակցության դադարեցման համար: Նման խախտման բացահայտված և հիմնավորված փաստերը պարտադիր պետք է հրապարակվեն պարբերականի կայքում:

Հրատարակումից հետո.

Հոդվածում հայտնաբերված խախտումները ենթակա են քննարկման պարբերականի խմբագրական խորհրդում: Փոքր խախտումները կարող են ուղղվել պաշտոնական բացատրությունների հրատարակմամբ: Նշանակալից խախտումների դեպքում հոդվածը հանվում է հրատարակումից` այդ մասին ծանուցելով ինչպես հեղինակին, այնպես էլ համապատսախան տեղեկատվությունը հրապարակելով պարբերականում:  

Կանոնները և պահանջները խիստ են, բայց մենք փորձում ենք լինել անկողմնակալ և օգտակար  գիտական հանրությանը:

Loading...