ՀՀ բնակլիմայական պայմանների ազդեցությունը ջերմամատակարարման ռեժիմի վրա մի շարք քաղաքների օրինակով
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.3-12Բանալի բառեր:
արտաքին օդի միջին ջերմաստիճան, ջեռուցման սեզոնի տևողություն, պայմանական ջերմաստիճան, արևի ճառագայթային խտություն, ջեռուցման սեզոնի միջին ջերմաստիճանԱմփոփում
Ներկայումս բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ լուծում գտնելը ջեռուցման և հովացման համակարգերում կարևորագույն խնդիրներից է, քանի որ ջերմային սպառիչներն արհեստական միկրոկլիմայի ստեղծման համար ծախսում են օրգանական վառելիքի մինչև 40 %: Հանածո վառելիքի օգտագործումը նվազեցնելու համար կատարվող միջոցառումներից կարևորագույններից է պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումը, որը ջեռուցման սեզոնի ընթացքում նպաստում է ջերմային կորուստների նվազմանը, իսկ հովացման սեզոնի ընթացքում՝ արևի հոսքի ներթափանցումներին պատող կոնստրուկցիայի միջոցով։ Մեկուսիչ նյութի ընտրության և համեմատության համար առանցքային նշանակություն ունի արտաքին օդի պայմանական ջերմաստիճանը, արևի հոսքի խտությունն ուղղահայաց և հորիզոնական մակերևույթների վրա և արտաքին օդի միջին սեզոնային ջերմաստիճանը։ Վերջին տարիներին կլիմայական պայմանների փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել hանրապետությունում կատարել կլիմայական պայմանների վերլուծություն։ Հոդվածում կատարվել է վերլուծություն ՀՀ-ի տարբեր կլիմայական գոտիներում գտնվող քաղաքների (Երևան, Գյումրի և Կապան) արտաքին օդի միջին ջերմաստիճանի և ջեռուցման սեզոնի տևողության վերաբերյալ։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Спартак Саргсян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.