Շինության բացվածքների ազդեցությունը սենքերում օդի հոսքի վրա
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.3-08Բանալի բառեր:
բնական օդափոխություն, ջերմաստիճանային գրադիենտ, օդի հոսք, ջերմային հավասարություն, օդի արագություն, բացվածքներԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվել է սենքում բացվածքների ազդեցությունն օդի հոսքի, հետևաբար նաև ջերմային գրադիենտի ձևավորման վրա։ Ուսումնասիրվել են օդի շարժման օրինաչափությունները և օդի հոսքի արագությունը։ Կիրառվել է ժամանակակից ծրագրային ապահովումներից ANSYS ծրագրային փաթեթը, որը մոդելավորում է հեղուկների դինամիկան։ Դիտարկվել է փոփոխական բացվածքի դիրքը, վիճակը, տեղը և նախատեսվել է բնական օդափոխության տարբերակ, ինչը կարևոր է առողջության պահպանման և որոշակի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ շինության ներսում օդի հոսքի վրա առավել մեծ ազդեցություն ունի բացվածքի տարածքի գործոնը, որն իր հերթին բերում է կոնվեկտիվ հոսքերի հետևանքով ջերմային գրադիենտի ուղղության և փոփոխման արագության վերաբաշխման: Ուսունասիրության արդյունքները կարևոր կլինեն սենքերում ջերմաստիճանային գրադիենտի հավասարաչափ բաշխման, հարմարավետ միկրոկլիմայի պարամետրերի անխափան ապահովման համար։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Тигран Манукянн

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.