Տեղային բեռնավորման դեպքում կիսատարածության կոշտացման սահմանագծերի փոփոխության ուսումնասիրություն

Տեղային բեռնավորման դեպքում կիսատարածության կոշտացման սահմանագծերի փոփոխության ուսումնասիրություն

Հեղինակներ

  • Գևորգ Տեր-Պետրոսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2024.2-15

Բանալի բառեր:

լարում, դեֆորմացիա, կոշտացում, սահմանագիծ, հիմնատակ, հիմք, վարիացիա

Ամփոփում

Կառուցվածքների հիմքերի հաշվարկում կարևոր նշանակություն ունի հիմնա­տա­կի նստ­վածքների որոշումը: Հայտնի է, որ ժամանակակից նախագծային պրակտի­կայում դեֆորմաց­վող հիմնատակի հզորության որոշման հարցի լուծումը կապված է սեղմվող շերտախմբի հզորության որոշման  հետ: Սեղմվող շերտի հաստությունը կամ հզորությունը տրվում է պայմանական ձևով և որպես հզորություն ընդունվում է այն խորությունը, որի դեպքում արտաքին ազդեցությունից առաջացող ճնշումը կազմում է բնական ճնշման հինգերորդ մասը: Եթե կառուցվածքի ճնշման մակերեսը շատ մեծ է, ապա հինատակի հաշվային նստվածքը, որը որոշվում է սեղմվող շերտի մոդելով, բավական մեծ է ստացվում իրական դիտարկման տվյալներից: Ակադեմիկոս Ս.Ս. Գրիգորյանի առաջարկած գրունտային կիսատարածության մոդելի հիման վրա հնա­րավոր է դառնում լուծել հիմնատակի լարվածադեֆորմացիոն խնդիրը՝ առանց պայ­մանական ակտիվ շերտախմբի մոդելի կիրառման:

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Գևորգ Տեր-Պետրոսյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, ՄՇՄՖ դեպարտամենտ, դոցենտ

Downloads

Հրատարակվել է

2024-10-14

How to Cite

Տեր-Պետրոսյան Գ. (2024). Տեղային բեռնավորման դեպքում կիսատարածության կոշտացման սահմանագծերի փոփոխության ուսումնասիրություն. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 89(2), 128–137. https://doi.org/10.54338/18294200-2024.2-15

Թողարկում

Բաժին

Articles
Loading...