Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդիրը

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդիրը

Հեղինակներ

  • Մարիամ Ավագյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2023.1-04

Բանալի բառեր:

կայուն օրգանական աղտոտիչներ, հողեր, թունաքիմիկատներ, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց

Ամփոփում

1982 թ. սողանքային գոտում ք.Երևանի խորքային խզվածքի և Ջրվեժի ակտիվ խզվածքի շրջակայքում (Էրեբունու 4-րդ զանգվածի մոտ) կառուցվել է 110 մ երկարությամբ և 10…15 մ լայնությամբ թունաքիմիկատների գերեզմանատուն՝ առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների: Այստեղ թաղված էր մոտ 600 տ արգելված թունաքիմիկատ՝ 60 անուն։ Սողանքային պրոցեսների ընթացքում թունաքիմիկատները և դրանց քայքայման ածանցյալները մակերևութային ջրերով թափանցում են հող, մակերևութային ջրեր, տարածվում փոշու տեսքով, և մեծ հավանականությամբ, նաև Արարատյան դաշտի արտեզյան ավազան։ Աղտոտվածության պատկերը պարզելու համար կատարվել է գերեզմանոցի և հարակից բնակելի տարածքի հողի ուսումնասիրություն: Հեպտաքլորը գերազանցել է ՍԹԿ-ն 29 անգամ, 4,4'-DDD-ն` 1464 անգամ, մեթoքսիքլորի քանակը 19,628 մգ/կգ էր: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը մնում է բնապահպանական սպառնալիք ք.Երևանի և Հայաստանի համար: Աշխատանքում արված են խնդրի լուծման մի շարք առաջարկներ:

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Մարիամ Ավագյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Կ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Գեոէկոլոգիայի և կենսա-անվտանգության ամբիոն avagyan_mariam@yahoo.com

Հրատարակվել է

2023-04-21

How to Cite

Ավագյան Մ. (2023). Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հիմնախնդիրը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 85, 34–39. https://doi.org/10.54338/18294200-2023.1-04

Թողարկում

Բաժին

Articles
Loading...