Երևանի 1932-1955 թվականների ճարտարապետական դիմագիծը
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2024.2-07Բանալի բառեր:
քաղաքաշինական կերպար, հորինվածք, ճարտարապետական ուրվագիծ, մասշտաբայնություն, ռիթմԱմփոփում
Դիտարկվում է 1932-1955 թվականներին ձևավորված Երևան քաղաքի ճարտարապետական կերպարը, որի հիմքում ընկած են մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի սկզբունքների հետևորդների ստեղծագործությունները: Հետազոտության առարկան այդ ժամանակաշրջանի տարբեր տիպի կառույցներն են` հասարակական, ուսումնական, արտադրական և բնակելի: Աշխատանքի նպատակն է՝ կատարելով նշված ժամանակաշրջանում ձևավորված, քաղաքաշինական առումով կարևոր կառույցների ծավալատարածական հորինվածքի և գեղարվեստական հարդարանքի վերլուծություն, բացահայտել այն առանձնահատկությունները, որոնք նշանակալի դերակատարում ունեցան տվյալ փուլի ոճական ուղղության կազմավորման համար: Գիտական նորույթն է՝ համապարփակ վերլուծությամբ փորձ է արվել բացահայտել 1932-55 թվականների Երևանի հրապարակների և փողոցների կազմակերպման հիմնական սկզբունքը, ձևավորված դասական օրինաչափությունների և ազգային ճարտարապետության գեղարվեստական արտահայտչամիջոցների համադրությամբ: Հետազոտության արդյունքում եզրակացվել է, որ 1932-55 թվականների Երևան քաղաքի ճարտարապետությունը զարգացավ Թամանյանի հիմնադրած մեթոդներին հավատարիմ: Դրա շնորհիվ կազմավորված ոճական ուղղությունը ձևավորեց Երևանի ճարտարապետական դիմագիծը՝ քաղաքին հաղորդելով հորինվածքային միասնականություն ու ամբողջականություն:
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2024 Нарине Мхитарян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.