«Խելացի քաղաքների» կառավարումն աշխարհատեղեկատվական համակարգերի միջոցով

«Խելացի քաղաքների» կառավարումն աշխարհատեղեկատվական համակարգերի միջոցով

Հեղինակներ

  • Լուսինե Եղիյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Վահանգն Մուրադյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Սուրեն Թովմասյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Լարիսա Մանուկյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2024.1-04

Բանալի բառեր:

աշխարհատեղեկատվական համակարգեր (ԱՏՀ), տարածական տվյալ, «խելացի քաղաք», թվային միջավայր, ալգորիթմ

Ամփոփում

Աշխատանքում վերլուծվում են «խելացի քաղաքի» գաղափարը, վերջինիս հայեցակարգը, նախագծման և իրագործման մոդելները, դրանցում աշխարհատեղեկատվական հա­մակարգերի (ԱՏՀ), դրա գործիքակազմի կիրառման կարևորությունն ու հնարավորությունները։ Քնարկվում է նաև ընդհանուր «խելացի քաղաքի» կառուցվածքը, դրա հիմնական առաձնա­հատ­կությունները, վերջինիս իրականացման հաջորդական քայլերը և մեթոդաբանությունը։ Աշխարհատարա­ծա­կան տվյալները, որոնք վերաբերում են քաղաքային տարբեր տիպի ենթակառուցվածքներին, քաղաքային տարածքի կառավարման և վերահսկման անքակտելի մասն են կազմում։ Արծած­ված խնդիրները կնպաստեն արդիականացնելու և զարգացնելու «խելացի քաղաք» հայեցակար­գում դիտարկված մի շարք ուղղություններում ներդնելու ԱՏՀ տվյալներ, որոնք ինտեգրված կա­դաստրի հիմնարար բազայի համար հնարավորություն կստեղծեն հասարակությանը հուսա­լի տվյալների տրամադրումը Գեոպորտալում ավտոմատացման միջոցով։ Տարածական տվյալների խելացի կառավարման նպատակով աշխարհի բոլոր մեգապոլիսներն իրենց տեղեկատվական ենթակառուցվածքի մի մասն են դարձրել ԱՏՀ համակարգերը, որոնց իրագործման մեթոդները և առաջնահերթությունները մանրամասն ներկայացված են հոդվածում։ Վերջին տարիներին ԱՏՀ տեխնոլոգիաները ՀՀ-ում ինտենսիվ սկսեցին կիրառել քաղաքային միջավայրերի մշտադի­տարկ­­ման և խելացի կառավարման համար, որոնց թվում է ք. Վաղարշապատի ԱՏՀ միջավայր տեղափոխված օրինակը։

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Լուսինե Եղիյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, հայցորդ, ՀՀ կադաստրի կոմիտե

Վահանգն Մուրադյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

աշխ. գ. թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, ՀՀ կադաստրի կոմիտե

Սուրեն Թովմասյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ. գ. թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, ՀՀ կադաստրի կոմիտե

Լարիսա Մանուկյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, ՀՀ կադաստրի կոմիտե

Downloads

Հրատարակվել է

2024-05-22

How to Cite

Եղիյան Լ., Մուրադյան Վ., Թովմասյան Ս., & Մանուկյան Լ. (2024). «Խելացի քաղաքների» կառավարումն աշխարհատեղեկատվական համակարգերի միջոցով. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 88(1), 33–44. https://doi.org/10.54338/18294200-2024.1-04

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...