Նախագծային էսքիզավորման դերն ու նպատակը դիզայնում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.3-05Բանալի բառեր:
դիզայն,, գործիք, ստեղծագործական միտք, գործընթաց, գաղափար, նախագիծ, հայեցակարգ, հմտությունԱմփոփում
Հոդվածում դիտարկված է նախագծային էսքիզավորման նշանակությունն ու կարևորությունը դիզայնի ոլորտում: Տրված է էսքիզավորման, որպես ուրույն ճյուղի, ծագման ու ձևավորման ընթացքը: Հոդվածի նպատակն է հետազոտել տարբեր ոլորտների էսքիզավորման օրինակները և վերլուծության միջոցով արժևորել դրանց դերն ու նպատակը: Կարևորվում է էսքիզավորման նշանակությունը ստեղծագործական և նախագծային գործընթացներում: Անդրադարձված է էսքիզավորման միջոցով ճանաչողական և շարժողական հմտությունների զարգացման արդյունավետությանը: Դիտարկվում է էսքիզավորման տեխնիկայի կիրառումը ոչ միայն կրթական, այլ նաև գիտական և առողջապահական ոլորտներում որպես ուղեղի վարժանքի և շարժիչային հմտությունների (մոտորիկա) զարգացման արդյունավետ մեթոդ: Առկա են նաև էսքիզավորման ընթացքի մեկնաբանություններ, որոնց վերլուծության հիման վրա առաջարկվում են նոր լուծումներ: Անդրադարձ է կատարվում նաև էսքիզավորման մեջ կիրառվող նյութերին և մեթոդներին։ Հոդվածը կարող է ծառայել որպես ուսուցողական նյութ ոլորտն ուսումնասիրող ուսանողների և մասնագետների համար։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Кнкуш Малхасян, Ани Аракелян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.