Երևան քաղաքի «Փոքր Կենտրոնի» քաղաքային լանդշաֆտի վերաարժևորման գեղագիտական խնդիրները
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.1-01Բանալի բառեր:
ք. Երևանի կենտրոն, գեղագիտական վերաարժևորում, ճարտարապետական միջավայր, քաղաքային կառուցվածք, գեղագիտական արտահայտչականություն, եզրագծեր, կողմնորոշող օբյեկտներԱմփոփում
Հոդվածն անդրադառնում է ք․Երևանում ճարտարապետատարածական միջավայրի արդիականացմանն ու վերաարժևորմանը վերաբերող հիմնախնդիրներին, մասնավորապես օբյեկտների գեղագիտական վերաարժևորման բացահայտմանը։ Ցույց է տրվել, որ այսօր կենտրոնի զարգացման գործընթացում բավարար չափով հաշվի չեն առնվում միջավայրային մոտեցումների և ճարտարապետական դիզայնին վերաբերող հարցերը։ Համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակվել է համակարգ, ըստ որի բացահայտվում է քաղաքի կառուցվածքն ըստ ֆիզիկական ձևերի։ Բացահայտվել և համակարգվել են ք․Երևանի «Փոքր կենտրոնի» պատկերային բովանդակությանը վերաբերող ֆիզիկական ձևերը, որը կողմնորոշիչ է հանդիսանում ճարտարապետական միջավայրի գեղագիտական վերաարժևորման խնդիրների բացահայտման և վերաարժևորման հիմնական սկզբունքների և օրինաչափությունների համախմբի առաջադրման համար։ Սույն հոդվածում այդ ֆիզիկական ձևերից ավելի մանրամասն ուսումնասիրվել են եզրագծերը, կողմնորոշող օբյեկտները և տրվել են գնահատականներ ըստ օբյեկտի արժեքի չափանիշների։
Downloads
Downloads
Additional Files
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Артём Алоян, Месроп Саакян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.