Գեոդինամիկական պոլիգոնների տարածաժամանակային մոդելավորումը աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով

Գեոդինամիկական պոլիգոնների տարածաժամանակային մոդելավորումը աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով

Հեղինակներ

  • Անուշ Մարգարյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Լարիսա Մանուկյան Կադաստրի կոմիտե, ք. Երևան, ՀՀ
  • Սուրեն Թովմասյան Կադաստրի կոմիտե, ք. Երևան, ՀՀ
  • Վահագն Մուրադյան Կադաստրի կոմիտե, ք. Երևան, ՀՀ

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2023.1-11

Բանալի բառեր:

GNSS տեխնոլոգիաներ, սեյսմաակտիվ գոտիներ, գեոդեզիական մշտադիտարկում, գեոդինամիկական պոլիգոն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր ԱՏՀ (GIS)

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են ՀՀ սեյսմաակտիվ գոտիներում գեոդինամիկական պոլիգոն­նե­րում գեոդեզիական մշտադիտարկումների արդյունքների հիմնան վրա Աշխար­հագ­րա­կան տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) կիրառմամբ իրականացված տարածա­ժամա­նակա­յին մոդելավորման արդյունք­ները: Օգտագործվել է տարբեր ժամա­նակա­հատված­ների և տար­բեր մեթոդներով հավաքագրված տվյալների համըն­դհա­նուր վերլուծու­թյուն, հիմնավորվել են արբանյակային տեխնոլոգիաների կիրառմամբ չափումների արդյունա­վետության և չափումնե­րից ստացված տվյալների վերլուծության վերջնա­­արդյունքների հավաստիության առավելու­թյուն­ները չափումների և ստացված տվյալների մշակումների ավան­­դական եղանակների նկատմամբ: Աշխարհում լայն կիրառություն է ստացել GNSS տեխնոլոգիաների կիրառմամբ սեյսմաակտիվ գոտիների ուսումնասիրությունը: GNSS կայանների միջոցով որոշված տեղաշար­ժերի վերա­բերյալ տեղեկատ­վության վերլուծությունը թույլ է տալիս կազմել երկրակեղևի ժամա­նակակից շարժերի մանրամասն քարտեզը հորիզոնական և ուղղաձիգ պարամետ­րերով: Բարձր տեխ­նո­լոգիաների կիրառմամբ աշխա­տանք­ների իրականացման արդյունքում հնարավորու­թյուն է ընձեռվում բարձրացնելու դիտարկումների և չափագրումների ճշտությունը՝ ապահովե­լով ֆինանսական միջոցների և ժամանակի զգալի խնայողություն: ԱՏՀ մոդելավորման և քար­տե­զագրման արդյունքում ստաց­ված տվյալների վեր­լուծությունը ցույց է տալիս, որ ի տարբե­րու­թյուն գեոդեզիական ավանդական վերլուծու­թյունների, որտեղ տեղեկատվությունը կետային է, այս դեպքում ստացվում է գեոդի­նա­մի­կա­կան պոլիգոններում տեղի ունեցած տեղաշարժերի տա­րա­ծական պատկերը:

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Անուշ Մարգարյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Տ.գ.թ. (ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն, ասիստենտ anush.margaryan.89@mail.ru

Լարիսա Մանուկյան, Կադաստրի կոմիտե, ք. Երևան, ՀՀ

Տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - Կադաստրի կոմիտե laradacent@gmail.com

Սուրեն Թովմասյան, Կադաստրի կոմիտե, ք. Երևան, ՀՀ

Տ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - Կադաստրի կոմիտե suren.tovmasyan@gmail.com

Վահագն Մուրադյան, Կադաստրի կոմիտե, ք. Երևան, ՀՀ

Աշխ.գ.թ., դոցենտ (ՀՀ, ք. Երևան) - Կադաստրի կոմիտե muradyanvahagn85@gmail.com

Downloads

Հրատարակվել է

2023-04-21

How to Cite

Մարգարյան Ա., Մանուկյան Լ., Թովմասյան Ս., & Մուրադյան Վ. (2023). Գեոդինամիկական պոլիգոնների տարածաժամանակային մոդելավորումը աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 85, 102–111. https://doi.org/10.54338/18294200-2023.1-11

Թողարկում

Բաժին

Articles

Most read articles by the same author(s)

Loading...