Հիմնատակի դեֆորմացիաների փոփոխությունը, կախված շենքի կրող համակարգի մոդելավորումից
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2023.1-08Բանալի բառեր:
բազմահարկ շենք, հիմնատակի նստվածք, գրունտի ստվարաշերտ, ստատիկ հաշվարկԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվել է տարբեր եղանակներով շենքի կրող համակարգի մոդելավորման դեպքում միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ շենքի հիմնատակի լարվածադեֆորմատիվ վիճակը։ Աշխատանքում շենքը մոդելավորվել է LIRA SAPR հաշվարկային ծրագրով, իսկ գրունտը՝ PLAXIS 3D հաշվարկային ծրագրով: PSI հավելվածի միջոցով իրականացվել է համատեղ հաշվարկ։ Դիտարկվել են երեք տարբեր մոդելներ: Առաջին մոդելում գրունտի ստվարաշերտի վրա տեղադրվել է շենքի քաշով բեռնավորված հիմքի սալ, երկրորդ մոդելում գրունտի ստվարաշերտի վրա տեղադրվել է մինչև առաջին հարկով կրող համակարգ, որի վրա ազդում է շենքի մնացած հատվածի բեռը, երրորդում՝ գրունտի ստվարաշերտի վրա մոդելավորված է ամբողջական կառույցը: Հիմնատակի լարվածադեֆորմացիոն վիճակը պարզելու համար իրականացվել են ստատիկ հաշվարկներ, որոնց արդյունքներով կատարվել է հիմնատակի դեֆորմացիաների և ընկրկելիության գործակիցների համեմատական վերլուծություն։ Իրականացվել են առաջարկներ իրական նախագծերում գրունտի նստվածքների հաշվարկի մեթոդի ընտրության վերաբերյալ: Տվյալ աշխատանքի նպատակն է ուղղորդել նախագծողներին հիմնատակի դեֆորմացիաների հաշվարկներ կատարելու ժամանակ։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2023 Лусине Карапетян, Арсен Шахраманян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.