Փոսորակների շեպերի վարքագծի վրա փորման խորության և ամրացման համակարգի ազդեցությունը

Փոսորակների շեպերի վարքագծի վրա փորման խորության և ամրացման համակարգի ազդեցությունը

Հեղինակներ

  • Հայկ Ղարիբյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2026.2-08

Բանալի բառեր:

փոսորակի շեպ, անվտանգության գործակից, ամրացման մեթոդներ, շպունտային պատ, հորատահատող ցցային պատ, երկաթբետոնե դիաֆրագմային պատ, TOPSIS

Ամփոփում

Ուսումնասիրվել է փոսորակների շեպերի վարքագիծը՝ տար­բեր փոր­ման խորությունների և ամրացման համակարգերի կիրառման պայմաններում։ Հետա­զո­տու­թյան նպատակն է գնահատել տարբեր ինժեներական լուծումների ազդեցու­թյունը շեպերի լար­վա­ծադեֆորմատիվ վարքագծի և անվտանգության գործակցի վրա։ Թվա­յին մոդելավորումն իրա­կանաց­վել է PLAXIS 2D վերջավոր տարրերի մեթոդով՝ կիրա­ռե­լով փուլային փորման (Staged Construction) մոտեցումը։ Հետազո­տու­թյան շրջանակ­նե­րում դիտարկվել են երեք ամրացման համակարգեր՝ շպունտային պատ (Sheet Pile Wall), հորատահատող ցցային պատ (Secant Pile Wall) և երկաթբետոնե դիա­ֆրագ­մային պատ (Diaphragm Wall)։ Հաշվարկները կատարվել են նույն ինժե­նե­րաերկրաբանական պայմաններում՝ երեք տարբեր փորման խորությունների համար (4մ, 6մ և 8մ)՝ ստատիկ բեռն­վածք­ների ազդեցու­թյան ներքո։ Յուրաքանչյուր դեպքի համար իրականացվել է հոր­իզոնական տեղափոխու­թյուն­ների, ներ­քին ուժերի (ծռող մոմենտների) և անվտանգության գոր­ծակցի համե­մա­տա­կան վերլուծություն։ Ստաց­ված արդյունքները դասակարգվել են բազ­մա­չափ գնա­հատման մեթոդով (TOPSIS)՝ ապահո­վե­լով ամրացման համակարգերի օբյեկտիվ և հա­մա­կարգ­ված համե­մա­տություն տարբեր խորու­թյուն­ների պայմաններում։ Վերլուծության արդ­յուն­­քում սահմանվել են փորման խորության աճի ազդե­ցությունները փոսորակի շեպերի լար­վա­ծա­դե­ֆոր­մա­տիվ վար­քա­գծի վրա, ինչպես նաև տար­բեր ամրացման համակարգերի արդյու­նա­վետության տարբերու­թյունները։

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Հայկ Ղարիբյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոն, դասախոս

Downloads

Հրատարակվել է

2026-10-14

How to Cite

Ղարիբյան Հ. (2026). Փոսորակների շեպերի վարքագծի վրա փորման խորության և ամրացման համակարգի ազդեցությունը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 95(2), 81–94. https://doi.org/10.54338/18294200-2026.2-08

Թողարկում

Բաժին

Articles
Loading...