Հայաստանի և Թուրքիայի ջրամբարների պատվարների սեյսմիկ անվտանգության համեմատական գնահատում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.2-04Բանալի բառեր:
պատվար, սեյսմիկ անվտանգություն, սեյսմիկ խոցելիություն, ակտիվ խզվածք, PGA, հեղուկացում, ջրամբարԱմփոփում
Համեմատական վերլուծությամբ գնահատվել է Հայաստանի և Թուրքիայի ջրամբարների պատվարների սեյսմիկ վարքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2023 թ. Քահրամանմարաշի երկրաշարժերի փաստագրված հետևանքներին։ Հետազոտության նպատակն է հիմնավորել Հայաստանի պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման արդիականացման ուղղությունները։ Կիրառվել են գիտական հրապարակումների, հետերկրաշարժային զննումների, պատմական տվյալների և գործող նորմատիվային փաստաթղթերի համադրման մեթոդներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ PGA-ն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար ցուցանիշ է․ անվտանգության գնահատման մեջ պետք է առանձին հաշվի առնել ակտիվ խզվածքի տեղաշարժը, հեղուկացումը, սեյսմիկ խտացումը, կառուցվածքային և շահագործական վիճակը, մշտադիտարկումը և ստորին բիեֆում հնարավոր հետևանքները։ Առաջարկվել է ութ գործոնային նախնական գնահատման կառուցվածք, որը կարող է կիրառվել մանրամասն հետազոտությունների և ուժեղացման միջոցառումների առաջնահերթությունները սահմանելու համար։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Ани Геворгян, Ваган Кобелян, Марианна Акопян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.