Արհեստական բանականության կիրառման բարոյագիտական տեսանկյունները դիզայն կրթության և նախագծման գործընթացում

Արհեստական բանականության կիրառման բարոյագիտական տեսանկյունները դիզայն կրթության և նախագծման գործընթացում

Հեղինակներ

  • Գայանե Ալեքսանդրյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2026.1-02

Բանալի բառեր:

արհեստական բանականություն, դիզայնի գործընթաց, դիզայնի կրթություն, բարոյագիտություն, ստեղծագործական ինքնուրույնություն, գեներատիվ տեխնոլոգիաներ, հեղինակություն, մասնագիտական պատասխանատվություն

Ամփոփում

Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը դիզայնի ոլորտում էական ազդեցություն ունի ինչպես նախագծման գործընթացի, այնպես էլ մասնագիտական կրթության վրա։ Գեներատիվ ալգորիթմները և մեքենայական ուսուցման մեթոդների վրա հիմնված գործիք­ները կիրառվում են նախագծման գործընթացի տարբեր փուլերում՝ գաղափարի էսքիզավորումից մինչև նախագծային լուծումների ներկայացում։ Կրթական միջավայրում դրանց օգտագործումը հաճախ ուղեկցվում է ստեղծագործական ինքնուրույնության սահմանափակմամբ և ալգորիթմի­կորեն գեներացված արդյունքների վերարտադրությամբ, ինչն առաջացնում է բարոյագիտական և մասնագիտական խնդիրներ։ Հոդվածի նպատակն է վերլուծել նախագծման ընթացքում արհես­տա­կան բանականության կիրառման բարոյագիտական տեսանկյունները՝ հատուկ ուշադրու­թյուն դարձնելով ուսանողների ստեղծագործական ինքնուրույն մտածողության ձևավորման վրա։ Հետազոտության ընթացքում կիրառվել են գիտական աղբյուրների վերլուծություն, համե­մա­տական և հայեցակարգային վերլուծության մեթոդներ։ Արդյունքում բացահայտվել են հիմ­նական էթիկական ռիսկերը՝ կապված հեղինակային սահմանազատման, նախագծային որոշում­ների գիտակցվածության նվազման և դիզայների դերի վերափոխման հետ։ Հիմնա­վորվել է դի­զայ­նի կրթության մեջ արհեստական բանականության կիրառման բարոյագիտապես պատա­սխա­նատու և քննադատական մոտեցման անհրաժեշտությունը։

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Գայանե Ալեքսանդրյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) – ՃՇՀԱՀ, Դիզայնի ամբիոն, դասախոս

Հրատարակվել է

2026-06-11

How to Cite

Ալեքսանդրյան Գ. (2026). Արհեստական բանականության կիրառման բարոյագիտական տեսանկյունները դիզայն կրթության և նախագծման գործընթացում . Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 94(1), 16–28. https://doi.org/10.54338/18294200-2026.1-02

Թողարկում

Բաժին

Articles
Loading...