Դալմայի այգիների քաղաքաշինական ներուժը. Բնության, պատմության ու ժամանակակից մշակույթի համադրում
DOI:
https://doi.org/10.54338/18294200-2026.1-01Բանալի բառեր:
Դալմայի այգիներ, պատմամշակութային արգելոց-թանգարան, Երևանյան լիճ, կայուն քաղաքներԱմփոփում
Քաղաքային կանաչ տարածքներն առողջ և կայուն քաղաքային միջավայրի ձևավորման կարևորագույն պայմաններից են՝ նպաստելով միկրոկլիմայի կարգավորմանը, կենսաբազմազանության պահպանմանը և բնակչության կյանքի որակի բարելավմանը։ Երևանի զարգացման ծրագրերում նշվում է, որ քաղաքի կանաչ տարածքները կազմում են ընդհանուր մակերեսի շուրջ 30 %-ը, սակայն ներկայացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ բնակչի հաշվով հանրային կանաչ տարածքը փաստացի ավելի փոքր է, քան պաշտոնապես հայտարարվում է։ Հաշվարկների համաձայն այն 2019 թ. կազմել է 5,02 մ², իսկ 2023 թ. նվազել է մինչև 4,4 մ²։ Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանում քաղաքի պահպանված կանաչ տարածքների բեկորները, որոնցից մեկը Դալմայի այգիներն են։ Աշխատանքում ուսումնասիրվել են Դալմայի այգիների պատմական զարգացումը, տարածքային փոփոխությունները և դրանց բնապահպանական ու մշակութային նշանակությունը։ Պարզվել է, որ երբեմնի շուրջ 790 հա տարածքից այսօր պահպանվել է մոտ 230 հա, որոնք ունեն կարևոր ներուժ Երևանի միկրոկլիմայի կայունացման, կենսաբազմազանության պահպանման և քաղաքային էկոհամակարգերի վերականգնման համար։ Առաջարկվում է Դալմայի այգիներին տալ պետական պահպանվող տարածքի՝ պատմամշակութային արգելոց-թանգարանի կարգավիճակ, ինչպես նաև կիրառել բնահեն վերականգնման մոտեցումներ՝ ներառյալ տեղական բուսատեսակների վերականգնումը, անձրևաջրերի հեռացման համակարգերը և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները։ Ներկայացված նորարարական առաջարկները կարող են նպաստել Երևան քաղաքի կայուն զարգացմանը, կանաչ տարածքների պահպանությանը և քաղաքային բնապահպանական խնդիրների մեղմմանը։
Downloads
Downloads
Հրատարակվել է
How to Cite
Թողարկում
Բաժին
License
Copyright (c) 2026 Мариам Авакян, Диана Амирян, Сатеник Симонян, Кристине Саакян

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.