Սահմանված արժեքով նախագծում. Ժամանակակից մոտեցում շինարարական ծախսերի արդյունավետ կառավարման համար

Սահմանված արժեքով նախագծում. Ժամանակակից մոտեցում շինարարական ծախսերի արդյունավետ կառավարման համար

Հեղինակներ

  • Սիրանուշ Գալստյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Արա Հովհաննիսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

DOI:

https://doi.org/10.54338/18294200-2025.3-06

Բանալի բառեր:

ծախսերի վերահսկում, TVD, շինարարություն, արժեքի կառավարում, ինտեգրված նախագծում, շահագրգիռ կողմերի համագործակցություն

Ամփոփում

Շինարարության ոլորտը, որպես տնտեսության ռազմավարական ճյուղ, հաճախ բախվում է բյուջետային վերահսկողության, ժամանակի կորուստների և ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման խնդիրներին։ Այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով ձևավորվել են նորարարական մոտեցումներ, այդ թվում՝ «Անթափոն շինարարությունը» (Lean Construction/ LC), որի կարևորագույն գործիքներից մեկը Սահմանված արժեքով նախագծումն է (Target Value Design/TVD)։ Վերջինս առաջարկում է հակադարձ նախագծման մոդել՝ նախատեսված բյուջեին համապատասխանեցված լուծումների մշակմամբ, ինչը խթանում է շահագրգիռ կողմերի համա­գործակցությունը և թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել ծախսերը։ Հոդվա­ծում վերլուծվել է TVD մեթոդի կիրառման փորձը շինարարական նախա­գծե­րում՝ դիտարկելով դրա հիմնական սկզբունքները, գործարկման մեխանիզմները, ինչպես նաև առա­վելություններն ու առկա սահմանափակումները։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացված առաջարկությունները կնպաստեն TVD մեթոդի արդյունավետ կիրառ­մանը, ինչը կնպաստի շի­նա­րարական նախագծերի ֆինանսական կառավարման բարելավմանը, արժեքի կորստի նվազեցմանը և ներդրումային գրավչության բարձրացմանը։

Downloads

Download data is not yet available.

Հեղինակի տվյալները

Սիրանուշ Գալստյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն, մագիստրանտ

Արա Հովհաննիսյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

(ՀՀ, ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն, մագիստրանտ

Downloads

Հրատարակվել է

2025-12-26

How to Cite

Գալստյան Ս., & Հովհաննիսյան Ա. (2025). Սահմանված արժեքով նախագծում. Ժամանակակից մոտեցում շինարարական ծախսերի արդյունավետ կառավարման համար. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ, 93(3), 59–70. https://doi.org/10.54338/18294200-2025.3-06

Թողարկում

Բաժին

Articles
Loading...